ՔՊ պատգամավորները միայն երրորդ փորձից կարողացան ապահովել քվորում ԱԺ արտահերթ նիստ սկսելու համար
ԱԺ-ն այսօր երրորդ փորձից միայն կարողացավ ապահովել արտահերթ նիստի քվորումը, որը հրավիրել էին ՔՊ պատգամավորները:
Առաջին փորձի ժամա գրանցվեց 45 ՔՊ պատգամավոր, երկրորդի դեպքում՝ 52 և միայն երրորդ գրանցման արդյունքում հաջողվեց ապահովել 64 պատգամավորի ներկայություն:
Նիստը Նախագահող Հակոբ Արշակյանը հայտնեց, որ ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հրաչ Այվազյանի, Արտակ Զեյնալյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները և ԱԺ-ն պետք է քննարկի ու նրանցից ընտրի դատավոր:
ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատրյանը ներկայացրեց թեկանծու Հրաչ Այվազյանի կենսագրականը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան