Մեծ Բրիտանիան գումար կհատկացնի Ուկրաինայի երկաթուղային ենթակառուցվածքի վերանորոգման համար
Մեծ Բրիտանիան հացահատիկի արտահանման համար մինչև 10 միլիոն ֆունտ (12,28 միլիոն դոլար) կտրամադրի Ուկրաինայի երկաթուղային կառուցվածքը վերանորոգելու համար, հայտնել են վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակից, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
«Մեծ Բրիտանիան մինչև 10 միլիոն ֆունտ ստերլինգi նյութեր և սարքավորումներ կտրամադրի «Ուկրաինայի երկաթուղիներին» երկաթուղային ենթակառուցվածքները վերանորոգելու և երկրից երկաթուղով հացահատիկի դուրսբերման համար:
Բրիտանիան սերտ բանակցություններ է վարում Ուկրաինայի կառավարության հետ այն մասին, թե ինչպես առավելագույնս ավելացնել երկաթուղիների թողունակությունը և ապահովել ինչպես գնացքների, այնպես էլ հացահատիկի տեղաշարժը», - ասված է բրիտանական կառավարության կայքում զետեղված հայտարարության մեջ:
ՄԱԿ-ը բազմիցս հայտարարել է հացահատիկի դեֆիցիտի պատճառով պարենային ճգնաժամի սպառնալիքի մասին։ Արևմուտքը մեղադրել է Ռուսաստանին համաշխարհային շուկաներ ուկրաինական հացահատիկի մատակարարմանը հակազդելու մեջ, Մոսկվան կտրականապես հերքել է նման մեղադրանքները։ Միևնույն ժամանակ, Կիևի իշխանություններն իրենք բազմաթիվ խոչընդոտներ են ստեղծել հացահատիկի արտահանման համար. բացի Մարիուպոլի նավահանգստում հացահատիկի հրկիզումից, ուկրաինական զորքերն ականապատել են Սև ծովի տարածքը, ինչը թույլ չի տալիս ցորենը համաշխարհային շուկաներ տեղափոխել նավերով:
Հարակից հրապարակումներ`
- Պեսկովը խոսել է հացահատիկի արտահանման շուրջ Թուրքիայի և Ուկրաինայի հետ շփումների մասին
- Եվրոպայում ցորենի մեկ տոննայի գինը հասել է ռեկորդային՝ 438,25 եվրոյի
- Բայդենին ԱՄՆ-ում կոչ են անում ծովային միջանցք ստեղծել Ուկրաինայից հացահատիկի արտահանման համար
- Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը հանգեցրել է Վրաստանում ցորենի գնի բարձրացման