ԲԴԽ-ն կարող է քննել միայն Ջհանգիրյանի վարքագծի կանոնների խախտման հարցը. Դավիթ Խաչատուրյան
«Ձայնագրության բովանդակությանը չեմ կարող գնահատականներ տալ, քանի որ խորհրդի կազմից ձևավորվել է հանձնախումբ, որին միացել է 5 անդամ և մենք պարոն Վարդազարյանից ուզել, խնդրել ենք, որպեսզի այդ զորույցի մասնակիցներին ամբողջական և ադեկվատ գնահատական տրվի, տրամադրի ամբողջական մոնտաժով չաղավաղված ձայնագրությունը, որպեսզի մենք դրա հիման վրա կարողանանք գալ համապատասխան եզրակացությանը»,-ԱԺ ճեպազրույցների սրահում հայտնեց ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը:
Նա ասաց, որ եթե ԲԴԽ-ն պահանջում է որևէ նյութ, ապա կողմ հանդիսացող Վարդազարյանը չի կարող պայմաններ առաջադրի, որոնց մասին նա հայտնել էր իր ֆեյսքուքով, քանի որ ԲԴԽ-ն պետք է դռնփակ նիստում քննի գործը:
Նույն պահին սակայն Դավիթ Խաչատուրյանը հայտնեց, որ Ռուբեն Վարդազարյանը հայտնել է, որ դեռ պաշտոնական նամակ չի ստացել և կպատասխանի ստանալուց հետո միայն, իսկ ԲԴԽ-ն էլ, ըստ այդ պատասխանի, կկազմակերպի իր գործողությունները:
Լրագրողը հայտնեց, որ ձայնագրությունից երևում է, որ Գագիկ Ջհանգիրյանը միջամտում է արդարադատությանը, երբ հայտարարում էր, թե թույլ չի տվել քրեական գործեր հարուցվի:
«Միևնույն դեպքերի գործողությունների վերաբերյալ շրջանառվում են վարկածներ իրավապահպանների, պարոն Ջհանգիրյանի կողմից, այդ բոլոր վարկածներն ունեն կյանքի իրավունք, հետևաբար պետք է քննվեն օբյեկտիվ բազմակողմանիորեն, օրենքի պահանջների ներքո»,-ասաց Խաչատուրյանը:
Նա հայտնեց, որ իր տեղեկություններով՝ քննչական մարմինները նախապատրաստում են համապատասխան նյութեր և պետք է սպասել քրեադատավարական կարգերով համապատասխան որոշման կայացման:
«Պարոն Ջհանգիրյանն ասել է ինչը որ ասել է, ես այն գնահատում եմ որպես իրադրության մեկ այլ վարկած, թե ինչու է ասվել այն, ինչը որ ասվել է՝ ի տարբերություն մեկ այլ վարկածի, որը հնչեցվում է իրավապաշտպանների և այդ խոսակցությունը լսած անձանց կողմից: Թե ո՞ր վարկածն է իրականությանը համապատասխանում, ինչպես ցանկացած քրեական գործի դեպքում, ցանկացած այլ դատավարական ակտով ավարտվող գործընթացում, այս դեպքում էլ լուծում են համապատասխան մարմինները, ոչ թե ես»,-հայտնեց ԲԴԽ անդամը և տեղեկացրեց, որ ԲԴԽ-ն կարող է քննել միայն իր անդամի վարքագծի կանոնների խախտման հարցը:
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Զեյնալյանը չպատասխանեց Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի զրույցի ձայանգրությանը վերաբերյալ հարցին
- Պարոն Ջհանգիրյանը վիրահատության է ենթարկվելու հեսա, կամ արդեն այս պահին վիրահատության է. Դավիթ Խաչատրյան
- Գագիկ Ջհանգիրյա՛ն, այսքան մարդ եկել է քեզ «կտեր տալու»․ Արեգնազ Մանուկյան
- Փաստաբաններ. Գագիկ Ջհանգիրյանն իր հայտարությամբ կասկածի տակ է դնում Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդման օրինականությունը
- Ա. Մանուկյան. Ջհանգիրյանի «կռուտիտները» պարզապես նողկանք ու ծիծաղ էին առաջացնում
- Վահագն Խաչատուրյանը՝ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրության մասին. Հաճելի պատմություններից չէ
- «Փաստ». Ջհանգիրյանը բավական լուրջ բացահայտումներ է անում, նրա խոսքում առերևույթ հանցանքի մասին խոստովանություններ կան
- Գագիկ Ջհանգիրյանը ՀՀ հանցավոր արդարադատության քավորն է․Վահե Եփրիկյան
- Ով է դրդել Գագիկ Ջհանգիրյանին ստիպել Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ․ Ավետիք Իշխանյան