Զելենսկին կարծում է, որ այժմ Ռուսաստանի հետ բանակցությունների ժամանակը չէ
Վլադիմիր Զելենսկին G7-ի երկրների առաջնորդներին ասել է, որ «այժմ բանակցությունների ժամանակը չէ», Կիևը կբանակցի Ռուսաստանի Դաշնության հետ, երբ նա «կրկին հայտնվի ուժեղ դիրքում», գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։
«Նախագահ Զելենսկին շատ հստակ պատասխան է տվել, որ հիմա բանակցությունների ժամանակը չէ: Ուկրաինան կբանակցի, երբ դա անելու հնարավորություն ունենա, այսինքն՝ երբ վերականգնի ուժի դիրքերը»,- ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան հնարավորություն չի տեսնում, որ Ուկրաինային կթույլատրեն վերադառնալ Ռուսաստանի հետ բանակցություններին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան