Իրավունք 13:37 27/06/2022 Հայաստան

Փաստաբաններ. Միքայել Բադալյանի նկատմամբ հարուցված քրեական հետապանդումն արդարացմամբ պետք է դադարեցվի

Հայտնի բլոգեր Միքայել Բադալյանի փաստաբաններ՝ Էրիկ Ալեքսանյանն ու Ժիրայր Ղարագյոզյանը տարածել են հայտարարություն՝ պնդելով, որ նրա նկատմամբ քրեական գործը հարուցվել է ակնհայտ ապօրինի կերպով, սակայն ՀՀ դատախազություն շարունակում է Միքայել Բադալյանին անօրինական ձևով պահել կալանքի տակ։

Փաստաբանները մանրամասնում են.

«Սույն գործի ապօրինությունը կայանում է հետևյալում.

ՀՀ ԱԱԾ ԵրՔՎ ավագ օպեր լիազոր Պ․ Քոչարյանը 11․04․2022թ-ին կազմել է զեկուցագիր՝ ուղղված ՀՀ ԱԱԾ ԵրՔՎ պետ, գնդապես Ռ․Միքայելյանին, որով  վերջինիցս թույլտվություն է խնդրել նախապատրաստել նյութեր Միքայել Բադալյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով ենթադրաբար արարք կատարելու վերաբերյալ։

Դրանից հետո՝ 20․04․2022 թվականին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Վ․Բալյանը բացառապես նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու ենթադրյալ հանցավոր արարքի վերաբերյալ նախապատրաստված նյութերով որոշում է կայացրել փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով թիվ 58213322 քրեական գործը հարուցելու մասին։ Այլ կերպ ասած՝ ՀՀ ԱԱԾ-ն առանց Միքայել Բադալյանի կողմից «Telegram»  ծրագրային ապահովման իր կողմից շահագործվող «Mika Badalyan» անհատական էջում կատարած գրառման վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածով (ահաբեկչություն) նախատեսված հանցավոր արարքի կատարման առումով առանց նյութեր նախապատրաստելու, առանց ստուգողական գործողություններ կատարելու, որոշել է, որ Միքայել Բադալյանը, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, իր տելեգրամյան էջում տվել է առերևույթ սուտ հաղորդում հանցագործության մասին։
Պարզ տրամաբանությունը և իրավական ողջամտությունը հուշում է, որ նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու հանցակազմի մասին խոսք լինել չէր կարող, քանի դեռ վարույթն իրականացնող մարմինը «քրեական գործ հարուցելը մերժելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու, կամ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին» որոշմամբ չէր հերքել Միքայել Բադալյանի հաղորդման մեջ նշված՝  նախապատրաստվող ահաբեկչության հանգամանքները, կամ չէր հաստատել դրանց անհիմն լինելը և ենթադրյալ հանցավորին չէր ազատել քրեական պատասխանատվությունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3 կետերով նախատեսված արդարացման որևէ հիմքով։

Հարկ է արձանագրել, որ ՀՀ ԱԱԾ-ն ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելով ըստ էության Միքայել Բադալյանի կողմից «Telegram»  ծրագրային ապահովման իր կողմից շահագործվող «Mika Badalyan» անհատական էջում կատարած գրառումը դիտել է ոչ թե որպես վերացական և ընդհանուր բնույթի դիմում, այլ դիտել է հենց որպես հանցագործության մասին հաղորդում, ինչն իր հերթին նշանակում է, որ ՀՀ ԱԱԾ-ն տվյալ պարագայում որպես վարույթն իրականացնող մարմին պետք է հանցագործության հաղորդման հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներով սահմանված ռեժիմով կայացներ համապատասխան որոշում  /քրեական գործ հարուցելու, քրեական գործ հարուցելը մեժելու կամ հաղորդումը ըստ ենթակայության ուղարկելու մասին/։

Սակայն պաշտպանության կողմը հարկ է համարում նշել, որ ոչ մի նմանատիպ որոշում քրեական գործի նյութերում առկա չէ։ Ավելին՝ նույնիսկ սույն գործով վարույթն իրականացնող մարմինը Միքայել Բադալյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաև Միքայել Բադալյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունների քննության ժամանակ Դատարանին հայտնել է, որ ՀՀ ԱԱԾ-ն Միքայել Բադալյանի հանցագործության մասին հաղորդման հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածներով սահմանված ռեժիմով որոշում չի կայացրել:

Այսինքն՝ ակնհայտ է, որ ՀՀ ԱԱԾ  քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Վ․Բալյանի 20.04.2022 թվականի «Քրեական գործ հարուցելու մասին» որոշումն անօրինական է այն հիմքով, որ, փաստորեն, բացակայել են քրեական գործ հարուցելու հիմքերը, սակայն ՀՀ ԱԱԾ քննիչը հարուցել է քրեական գործ, որը հետագայում նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ԾՀՔ բաժին։

Գտնում ենք, որ բոլոր դեպքերում, որպեսզի հնարավոր լինի դատողություն անել որևէ անձի կողմից նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու փաստով քրեական գործ հարուցելու հիմքի վերաբերյալ, առնվազն անհրաժեշտ է մինչ ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնելը, որևէ վերջնական որոշում (օրինակ, քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին և այլն), որով նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու փաստով քրեական գործ հարուցելու իրավասություն ունեցող մարմինը կամ պաշտոնատար անձը գնահատական տված կլինի անձի կողմից հայտնած տվյալներին՝ սուտ լինելու տեսանկյունից, ընդ որում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-3 կետերով նախատեսված արդարացման որևէ հիմքով:

Այլ կերպ ասած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով քրեական գործ, այնուհետև քրեական հետապնդում հարուցելու և իրականացնելու համար պետք է նվազագույն չափանիշներին բավարարող քննությամբ և պատշաճ ապացույցների համակցությամբ, իսկ սույն դեպքում նաև վերջնական որոշմամբ՝ առնվազն հերքվի անձի կողմից հաղորդման, բացատրության մեջ նշած ենթադրյալ հանցագործության մասին տեղեկությունները, հատկապես, եթե այդ անձը տվյալ դեպքում հանդիսացել է հանցագործության մասին հաղորդում տվող սուբյեկտը:

Պաշտպանության կողմը նկատի ունենալով, որ սույն քրեական գործը հարուցվել է օրենքի ակնհայտ և կոպիտ խախտումներով, այսինքն՝ ապօրինի կերպով, միևնույն ժամանակ արձանագրում է, որ անօրինական են նաև այդ գործի շրջանակներում կատարված քննչական և դատավարական գործողությունները և դրանց արդյունքում ձեռք բերված ապացույցները՝ «թունավոր ծառի պտուղները ևս թունավոր են» հայեցակարգի տեսանկյունից և դրանք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի համաձայն չեն կարող սույն քրեական գործով դրվել Միքայել Բադալյանի մեղադրանքի հիմքում:

Նշվածի պայմաններում Միքայել Բադալյանը ոչ միայն պետք է կալանքից ազատ արձակվի, այլև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական հետապանդումն արդարացմամբ պետք է դադարեցվի»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում աճել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային...
Աղբյուր` Panorama.am
08:44
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ ունի Քննչական կոմիտեի ղեկավարի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ը գրել էր, որ համաձայն իր աղբյուրներից ստացված տեղեկության՝ քաղաքական իշխանությունը...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նարեկ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո թափուր է մնալու նաև նրա զբաղեցրած ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
23:04
Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների...
Աղբյուր` Panorama.am
22:44
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն պետությունների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել իր դեմ. Պուտին
Այսօր հրապարակված տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող...
Աղբյուր` Panorama.am
22:19
Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ»
ՀՀ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանի ամերիկյան համալսարանում քննարկեցինք Հայաստանի անվտանգության մարտահրավերները. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է «Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Wine & Talk»  միջոցառումը,...
Աղբյուր` Panorama.am
21:50
Պարզվել է «BMW»-ի և շոգեքարշի բախման հետևանքով մահացած վարորդի ինքնությունը
 Նոյեմբերի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արտաշար...
Աղբյուր` Panorama.am
21:36
Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել, ասելով, թե ուկրաինական հակամարտությունն ձեռք է բերել գլոբալ բնույթի տարրեր
Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել հատուկ գործողության գոտում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ուղերձը հրապարակել է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Քննիչները առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը
Նախաձեռնվել է քրեական վարույթ` Քրեական օրենսգրքի 486 հոդվածի առաջին մասով (երկու դրվագ). արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը...
Աղբյուր` Panorama.am
20:52
Աշխարհի ամենաբարձրահասակ կինը թրքուհի է, իսկ ամենացածրահասակը՝ հնդկուհի
Գինեսի ռեկորդի միջազգային օվա կապակցությամբ միմյանց են հանդիպել աշխարհի ամենաբարձրահասակ և ամենացածրահասակ կանայք։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:40
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարարի հետ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Աբաս Արաքչիի հետ: X-ի իր էջում Միրզոյանը գրել է, որ անդրադարձ է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}