Փոփոխություններ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում
Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2022թ. հուլիսի 1-ից «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցում Վիվա-ՄՏՍ-ի ծառայությունները հասանելի կլինեն բացառապես ռոումինգի շրջանակում, և «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցում Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար կգործեն ռոումինգի նոր սակագներ:
«Նշված փոփոխությունները պայմանավորված են միջազգայնորեն կիրառվող ստանդարտների պահանջներով, որոնց համաձայն՝ այն տարածքներում, որտեղ օպերատորը չունի շարժական կապի ցանց, շարժական կապի ծառայությունները պետք է մատուցվեն տվյալ տարածքներում գործող լիցենզավորված օպերատորների հետ համագործակցության միջոցով (ռոումինգ):
Ինչպես հայտնի է, մինչև 2020թ. 44-օրյա պատերազմը Արցախում հեռահաղորակցային ծառայություններ է տրամադրել բացառապես «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն, և հայաստանյան բոլոր օպերատորների բաժանորդներն Արցախում օգտվել են ռոումինգի ծառայությունից: Պատերազմի հատևանքով «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ենթակառուցվածքը բավական տուժել էր, և հումանիտար աղետի պայմաններում, հուսալի բջջային կապի ապահովումն Արցախում դարձել էր օրախնդիր, որը պահանջում էր անհապաղ լուծում: Պատերազմի առաջին օրերին հայաստանյան օպերատորներից Վիվա-ՄՏՍ-ն առաջինը կիրառեց զրոյական ռոումինգ Արցախի տարածքում: Այնուհետև, բազմաթիվ դիմումների հիման վրա և առաջնորդվելով հումանիտար խնդիրների լուծմանն աջակցելու հրամայականով, Վիվա-ՄՏՍ-ն Արցախում ժամանակավրապես ենթակառուցվածք տեղակայեց:
Ներկայումս, երբ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի ենթակառուցվածքն արդեն վերականգնված է, իսկ Վիվա-ՄՏՍ-ի ենթակառուցվածքները 2022թ. հուլիսի 1-ից այլևս չեն գործելու Արցախի տարածքում, Վիվա-ՄՏՍ-ի, ինչպես նաև հայաստանյան մյուս օպերատորների կողմից իրենց բաժանորդներին շարժական կապի ծառայությունների տրամադրումն Արցախում կարող է իրականացվել բացառապես հայաստանյան ընկերությունների ու «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ի միջև գործող միջօպերատորական հարաբերությունների շրջանակում՝ համաձայն հեռահաղորդակցության ոլորտում գործող կարգավորումների:
2022թ. հուլիսի 1-ից «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգում գտնվելիս գործելու են հետևյալ սակագները »,- նշված է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Հուլիսի 1-ից Արցախում Վիվա-ՄՏՍ-ի ծառայությունները հասանելի կլինեն բացառապես ռոումինգի շրջանակներում
- Վիվա-ՄՏՍ-ում նոր գլխավոր տնօրեն է նշանակվել
- Վիվա-ՄՏՍ. Վագոն-տնակում հայտնված ընտանիքը հիմքից տուն է կառուցել
- Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը՝ «Yerevan Tech Forum 2022»-ի բանախոս
- Վիվա-ՄՏՍ. Հողաշեն պատերից՝ քարաշեն նորակառույց
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան