ՔՊ պատգամավորները 9 թեկնածուից Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի 3 դատավորներ են ընտրում
ՔՊ-ական պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստի օրակարգում Վճռաբեկ դատարանի 6 դատավորի ընտրության հարցերն են: Դրանցից 3-ը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորների թափուր պաշտոններն են:
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի 3 դատավորի թափուր տեղի համար առաջադրել է 9 թեկնածու՝ յուրաքանչյուր տեղի համար 3 մրցակցող թեկնածուներով:
ԱԺ ՔՊ պատգամավորները քննարկում են Լիզա Ռաֆիկի Գրիգորյանի, Կարեն Հովհաննեսի Թումանյանի, Լիպարիտ Ռոբերտի Մելիքջանյանի, Արթուր Ռազմիկի Դավթյանի, Նաիրա Գևորգի Հովսեփյանի, Աղասի Արշակի Մկոյանի, Լուսինե Աբոյի Ավագյանի, Գևորգ Վանիկի Գյոզալյանի և Վահե Վարուժանի Ռաֆայելյանի թեկնածությունները:
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ական պատգամավորը հրաժարականի դիմում է ներկայացրել
- ՔՊ պատգամավորները միայն երրորդ փորձից կարողացան ապահովել քվորում ԱԺ արտահերթ նիստ սկսելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան