Փաշինյանի դեմ բողոքի քննությանը դատավորը սանկցիա կիրառեց փաստաբանի նկատմամբ
«Պարոն Մարտիրոսյանը մեզ՝ դատախազներիս, մեղադրում է հենց այնպես խոսելու մեջ։ Հենց այնպես դուք եք խոսում և արդեն շատ երկար։ Եթե չէիք հասկանում կամ չէիք ուզում հասկանալ մեր հակափաստարկները, խնդիրը ձեր մեջ է»,- վերաքննիչ դատարանում, նախագահությամբ դատավոր Կարեն Բիշարյանի, Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությանն ասաց դատախազներից մեկը։
Դատարանում ներկա 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները դատախազի նման խոսքերից հետո դժգոհություն արտահայտեցին։
Դատավորը խնդրեց պահպանել լռություն. «Եթե չպահպանեք, պրոցեսն ավելի է բարդանալու»։
Այնուհետև դատախազը շարունակեց իր խոսքը. «Հարցադրում էր արվում, թե ո՞վ ենք մենք, որ այս չենք արել կամ այն չենք արել։ Մենք մեր գործունեության ընթացքում առաջնորդվել ենք բացառապես օրենքներով և օրենքից դուրս որևէ բան չենք արել։ Հետևաբար, ո՞վ եք դուք որպես բողոքաբեր, որ ստեղծված իրավիճակը վերածել եք պոպուլիստական ելույթի և ով եք դուք որպես բողոքաբեր, որ մեզ սպառնաք Աստծու դատաստանով»։
Դատավոր Կարեն Բիշարյանը դիմեց դատախազին. «Ես դիտողություն արեցի դիմողին նման ձևակերպում տալու համար, դուք նույն ձևակերպումն շարունակեցիք պատասխան ելույթում։ Դա ընդունելի չէ»։
Այնուհետև դատավորը նիստի կարգը պարբերաբար խախտելու, մասնավորապես կողմի հայտարարությունն առանց դատարանի թույլտվության ընդհատելու համար նկատողության ձևով սանկցիա կիրառեց բողոքը ներկայացրած փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի նկատմամբ։
Փաստաբանը կիրառված սանկցիայի վեաբերյալ ասաց. «Վաղուց սպասելի էր, որ այդպես էլ պետք է լիներ։ Դուք դատախազներին, ըստ էության, ասացիք խոսեն իրավական վերլուծության դաշտում։ Դատախազը նպատակային անտեսելով Սահմանադրական դատարանի կարգավորումը, դատարանի հարցադրումն, անընդհատ խուսափելով ոչ մի նորմ չվկայակոչեց, այսինքն հեքիաթային բաներ էին՝ այսպես, այսպես, լսողի համար էլ հասկանալի չէր։
Դատական նիստը խանգարեցի ու միացա ձեր նախկին ասածին ու խնդրեցի, որպեսզի օրենքը վկայակոչի։
Ինչ սանկցիա ուզում եք տվեք, կիրառեք, ես նպատակ չեմ ունեցել դատական նիստն ու նիստի կարգը խանգարելուն, ընդհակառակը, իմ գործողությունները միտված են եղել դատական նիստը ողջամիտ ժամկետում ավարտելուն, քննելուն ու շարունակելուն»։
Հարակից հրապարակումներ`
- Քննվում է Նիկոլ Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու պահանջով բողոքը
- Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու բողոքը կրկին կքննվի դռնբաց
- Նիստը դռնփակ անելը մեկ նպատակ է հետապնդում՝ հանրությանը զրկել պետական դավաճանության փաստերից տեղյակ լինելուց. Փաստաբան
- Դատարանը որոշեց Փաշինյանի կողմից պետական դավաճանություն կատարելու բողոքը քննի դռնփակ
- Զոհված զինծառայողների հարազատները չեն ուզում Փաշինյանի կողմից պետական դավաճանություն կատարելու բողոքը քննի դատավոր Բիշարյանը
- Դատավորը հետաձգեց Փաշինյանի կողմից պետական դավաճանություն կատարելու բողոքի քննությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան