2022թ. հունվար-մայիսին նախորդ տարվա համեմատ 42.2%-ով աճել է ներմուծումը Հայաստան. ՎԿ
ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2022թ. մայիսի դրությամբ ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները
Ըստ ՎԿ-ի՝ ընթացիկ տարվա հունվար-մայիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2021թ. նույն ամսի համեմատ աճել է 10.2%:
Ամփոփաթերթում ասվում է, որ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 2.7%-ով,
շինարարության ծավալը՝ 11.4%-ով, առևտրի շրջանառությունը՝ 8.9%-ով իսկ ծառայությունների ծավալը 24.9%:
ՎԿ-ն հայտնում է, որ 7.7%-ով աճել են նաև սպառողական գների ինդեքսը, որից արդյունաբերական արտադրանքի գներինը՝ 9.6%-ով:
Ըստ վիճակագրական ցուցանիշների՝ արձանագրված տնտեսական ակտիվության աճն հիմնականում ապահովվել է արտաքին առևտրաշրջանառության ծավալների ընդլայնման արդյունքում, որն այս տարվա մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ ավելացել է 36.6%-ով, որից արտահանում՝ 27.5%-ով, իսկ ներմուծումը՝ 42.2%-ով:
13.1%-ով էլ աճել է նաև Էլեկտրաէներգիայի արտադրությունը: Վիճակագրական տվյալներում սակայն չի տրվում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը:
Հարակից հրապարակումներ`
- 2022 թ հունվար-մարտ ամիսներին սպառողական գներն աճել են 7.8 %-ով. Վիճակագրական կոմիտե
- Վիճակագրական հերթական աճպարարությունը․ նախորդ սուտը փոխարինվում է ավելի մեծ ստով. Թադևոս Ավետիսյան
- 2021թ. նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գնաճը կազմել է 9.6%.Վիճակագրական կոմիտե
- Սպառողական գները մեկ տարում աճել են 9.1 %-ով. Վիճակագրական կոմիտե
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում