«Homeland». հայկական արևահամ մրգերից, բանջարեղենից պատրաստված պահածոները՝ «Rest-hotel HoReCa Expo- 2022»-ում
«Rest-hotel HoReCa Expo-2022» Եվրասիական ցուցահանդեսին առանձին տաղավարով ներկայացված էր «Homeland» պահածոների գործարանի արտադրանքը՝ հայկական արևահամ մրգերից, բանջարեղենից պատրաստված պահածոները, հյութերը, որոնք իրենց ուրույն տեղն ունեն տեղական շուկայում։
«Homeland» ապրանքանիշը, որը պատկանում է «Դերժավա գրուպ» ընկերությունների խմբին, սպառողին է առաջարկում ավելի քան 100 անուն տեսականի համեղ բանջարեղենային պահածոներ, մարինադներ, կոմպոտներ, մուրաբաներ, ջեմեր և օշարակներ։
Նշենք, որ «Rest-hotel HoReCa Expo- 2022» ցուցահանդեսին իրենց արտադրանքը ներկայացրեցին վեց տասնյակից ավելի հայկական ընկերություններ։ Հյուրերը համտեսեցին հայկական մրգային և բանջարեղենային պահածոներ, ալկոհոլային խմիչքներ, պաղպաղակ, կաթնամթերք, մսամթերք, թեյի, չրի տեսականի և այլն։ Ցուցահանդեսին մասնակցում էին նաև կահույքի և հյուրանոցային սարքավորումների, խոհանոցային պարագաների արտադրությամբ զբաղվող ընկերություններ։
2018 թվականից ամեն տարի անցկացվող «Rest-hotel HoReCa»-ն՝ հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի մատակարարման և սպասարկման ցուցահանդեսը, համարվում է ոլորտի առանցքային միջոցառումներից մեկը։ Այն ժամանակակից հարթակ է, որտեղ ընկերությունները ցուցադրում են իրենց նորագույն արտադրանքը, փոխգործակցության եզրեր որոնում սպառման շուկաների գործընկերների հետ, ներկայացվում է ռեստորանային և հյուրանոցային ոլորտի միտումները, հանդիպում են շուկայի հիմնական դերակատարները, իսկ այցելուները ծանոթանում են եվրասիական շուկայի վերջին նորամուծություններին:
Ցուցահանդեսում այցելուները ծանոթացան «Հոմլենդ» ընկերության արտադրանքի տեսականուն, համտեսեցին պահածոյացված «Իմամ բայալդին», խավիարը, աջիկան։ Արևահամ մրգերից պատրաստված հյութերը ևս անտարբեր չթողեցին միջոցառման մասնակիցներին։
«Homeland» պահածոների գործարանի կոմերցիոն տնօրեն Արման Ամիրխանյանը Panorama.am-ի թղթակից հետ զրույցում նշեց, որ իրենք փորձում են մասնակցել տեղական շուկաների համար նախատեսված էքսպոներին։ Նմանատիպ ցուցահանդեսներին մասնակցությունն, ըստ նրա, բավականին արդյունավետ են թե ապրանքի ճանաչելիության, թե վաճառքի ընդլայնման առումով։
«Հիմնական նպատակն այն է, որ մեր արտադրանքը ճանաչելի դարձնենք HoReCa սեգմենտին։ Տեղական շուկան մեզ համար կարևոր նշանակություն ունի»,- ընդգծեց նա։
Արման Ամիրխանյանը չբացառեց, որ այս ցուցահանդեսը նաև միջազգային շուկայում ընդլայնվելու հնարավորություն կարող է ստեղծել, քանի որ այցելուները ոչ միայն Հայաստանից են, այլև արտերկրից, ԵԱՏՄ երկրներից։ «Իհարկե, հիմնական շեշտը տեղական շուկան է՝ ռեստորաններ, սրճարաններ և այլն»,- ընդգծեց նա։
Պահածոների գործարանի կոմերցիոն տնօրենը նաև տեղեկացրեց, որ ընկերությունն ամեն տարի մասնակցում է միջազգային տարբեր ցուցահանդեսների, որոնք արդյունավետ են և հնարավորություն են տալիս ընդլայնել արտահանման շուկաները։
«Դերժավա» ընկերությունների խմբի մարկետինգի բաժնի ղեկավար Լուսինե Սաթամյանի խոսքով՝ ընկերությունը սահմանել է վերահսկման խիստ չափանիշներ, որպեսզի սպառողին առաջարկի բարձր որակի հայկական արտադրանք։
««Հոմլենդ»-ի ապրանքատեսականին առանձնանում է նրանով, որ պահածոները ստեղծելու համար ընտրվում են միմիայն թարմ միրգ ու բանջարեղեն։ Գործարանն ի սկզբանե իր առջև դրել է խնդիր՝ ներկայանալ շուկայում որպես բարձրորակ ապրանք մթերող և արտադրող ընկերություն»,- ասաց նա։
Տեղեկացնենք, որ «Homeland» ընկերությունը «Rest-hotel HoReCa Expo- 2022» Եվրասիական ցուցահանդեսին մասնակցելու համար արժանացավ հավաստագրի։
Ցուցահանդեսում տեղի ունեցավ նաև «HORECA Magazine»-ի շնորհանդեսը, որում առանձին էջով ներկայացված է «Homeland» ընկերությունը։
Պահածոների գործարանը բացվել է 2017 թվականին, արդեն 2019-ին բազմատեսակ պահածոներով մտել է տեղական շուկա, իսկ կարճ ժամանակ անց արտահանվել է Ռուսաստան, ԱՄՆ, եվրոպական մի շարք երկրներ՝ Բելգիա, Ֆրանսիա, Անգլիա, Ամստերդամ: Ընկերությունն առաջարկում է պահածոների ավելի քան 100 անուն տեսականի, այդ թվում՝ մարինադներ, կոմպոտներ, մուրաբաներ, ջեմեր և օշարակներ։
Առաջարկվող պահածոների պատրաստման ընթացքում նվազագույնի են հասցվել արհեստական հավելանյութերի, կոնսերվանտների և այլ հավելումների օգտագործումը՝ սպառողի առողջության հանդեպ մշտական հոգածությամբ ու նրա սննդային նախասիրությունները հաշվի առնելով:
«Rest-hotel HoReCa Expo- 2022»-ի զարգացման գծով տնօրեն Էլինա Սեյրանյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ որ Հայաստանում հյուրանոցառեստորանային բիզնեսի զարգացմանը նվիրված Եվրասիական ցուցահանդեսին այս տարի մասնակցում են ավելի քան 60 ընկերություններ։ Մասնակցում են ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի ներկայացուցիչներ։ Ակնկալում են, որ ցուցահանդեսը կունենա ավելի քան 400 այցելու։
««HoReCa Expo»-ն հնարավորություն է տալիս ընկերություններին ընդլայնվել, գտնել նոր կապեր, համագործակցել, բանակցություններ վարել իրենց բիզնեսը զարգացնելու համար։ Սա հայկական ընկերությունների համար իդեալական հարթակ է ոչ միայն կապերի ընդլայման, այլև հենց Հայաստանի տարածքում իրենց բիզնեսն ամրապնդելու համար»,- ասաց նա։
Ցուցահանդեսի 6 բաժիններում ներկայացված են արտադրողներ և ներմուծողներ ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, մսամթերքի, կաթնամթերքի, ծովամթերքի, կահույքի և հյուրանոցային սարքավորումների, խոհանոցային պարագաների, ինչպես նաև բիզնեսի կառավարման թվային տեխնոլոգիաների և ծրագրային ապահովումների ոլորտից։
Հարակից հրապարակումներ`
- «Կլեոպատրա»-ն «Rest-hotel HoReCa Expo-2022»-ում ներկայացավ նոր տեսականիով ու դիզայնով
- Համեղ ու հյութեղ, քաղցր ու թթու. ֆուդ-բլոգերները գնահատում են «Homeland»-ը
- Ինչպես պահածոյացնել մթերքը, որ պահպանվի իրական համը, պահածոն էլ լինի 100% բնական. բաղադրատոմսերի գաղտնիքներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին