Հոլանդացիները սկսել են իրենց տներից վտարել ուկրաինացի փախստականներին
Նիդեռլանդների մունիցիպալիտետները պատրաստում են ապաստարաններ ուկրաինացի փախստականների համար, քանի որ տեղի բնակիչները, որոնք ապաստան են տվել նրանց, չեն ցանկանում ամառվա ընթացքում ուկրաինացիներին մենակ թողնել իրենց տներում, գրում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով «NU.nl» պարբերականին։
«Կատվին ուղարկում են պանսիոնատ (նկատի ունի կենդանաբանական այգին), իսկ ուկրաինացիներին ուղարկում են ապաստարան։ Այո, դա դաժան իրականություն է»,- ասել է փախստականների ընդունման գործընթացի մասնակիցներից մեկը։
Հրատարակության տվյալներով՝ մոտ 1200 ուկրաինացի փախստականներ ներկայում բնակվում են Կենտրոնական և Արևմտյան Բրաբանտի շրջանում մասնավոր անձանց հետ։ Միևնույն ժամանակ, արդեն կան հյուրընկալ ընտանիքներ, որոնք դիմում են տեղական իշխանություններին, թե արդյոք նրանք կարող են ամռանն իրենց մոտ փախստականներ տեղավորել։
«Երբեմն ուկրաինացիներն իսկապես պարզապես մնում են ապաստարաններում»,- ասել են Բրաբանտ մարզի անվտանգության վարչությունից։ Ինչպես նշել են վարչությունում, տեղի բնակիչները «բացել են իրենց սրտերն ու իրենց տները՝ չհասկանալով, թե ինչ ազդեցություն է դա ունենում»:
«Մեղրամիսն ավարտվեց, բավական է, հիմա մարդկանց խումբ կա, որ ասում են՝ ես արձակուրդ եմ գնում և չեմ ուզում, որ ուկրաինացիները մենակ մնան իմ տանը», - նշել են վարչությունից։
Այս պահին տարածաշրջանում մոտ 800 ուկրաինացի ապրում է հյուրընկալող ընտանիքների հետ։ Հրատարակության տվյալներով՝ առաջիկա շաբաթներին նրանք հնարավոր է ստիպված վերադառնան պաշտոնական ապաստարաններ։
Հոլանդս-Միդդեն շրջանի անվտանգության վարչությունը նույնպես հայտնել է, որ Ուկրաինայից փախստականներ կան, որոնք վերադառնում են ընդունող ընտանիքներից։ «Հեռանալու պատճառները կարող են տարբեր լինել՝ ազատ տարածության բացակայությունից մինչև «հյուրընկալ ընտանիքի և հյուրերի միջև խնդիրներ»,- նշել է պարբերականը։