Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեպքերը շարունակում են ավելանալ
Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ հունիսի 20-26-ը, կատարվել է ընդհանուր 4780 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 139 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 62 հիվանդ, մահվան 1 դեպք է գրանցվել։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում հունիսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 423 243 դեպք, որոնցից 412 755 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 178 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8626 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 310 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 3 132 461 թեստավորում:
Հիշեցնենք, որ հունիսի 6-12-ը ՀՀ-ում հաստատվել էր կորոնավիրուսային հիվանդության 38 դեպք, փաստացի բուժում էր ստանում 67 պացիենտ, հունիսի 13-19-ը՝ 60 դեպք, փաստացի բուժում էր ստանում 102 պացիենտ: Մահվան դեպքեր չէին գրանցվել։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են
- Աշխարհում մայիսի վերջից ի վեր առաջին անգամ գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության աճ
- ԱՀԿ-ն 2022 թվականին կանխատեսում է կորոնավիրուսային վարակների նոր աճ
- Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում՝ վերջին մեկ շաբաթում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան