Իսպանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել են պահպանողականները
Երեկ` դեկտեմբերի 20-ին, Իսպանիայում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել է պահպանողականների իշխող Ժողովրդական կուսակցութունը` երկրի գործող վարչապետ Մարիանո Ռեխոյի գլխավորությամբ: Այս մասին հաղորդում է «Deutsche Welle»-ն:
Ձայների հաշվարկից հետո պարզ է դարձել, որ Ժողովրդական կուսակցությունը ստանալու է Իսպանիայի երկպալատ խորհրդարանի 350 մանդատներից 123-ը:
Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցությունը խորհրդարանում կստանա 90 տեղ, ընդդիմադիր «Պոդեմոս» կուսակցությունը ստացել է 69 տեղ, «Քաղաքացիներ» կուսակցությունը` 40 մանդատ:
Քանի որ Ւսպանիայի խորհրդարանում առաջին անգամ տեղ են գտել 4 խոշոր խմբակցություններ, առաջանում է բավականին դժվար կացություն կառավարական կոալիցիա ստեղծելու հարցում:
Պահանջվող մեծամասնությունը, որը ենթադրում է 176 մանդատի առկայություն, կարող է ձևավորվել Ժողովրդական կուսակցության և Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցության` քիչ հավանական դաշինքի ձևավորման դեպքում, կամ ավելի մեծ թվով կուսակցությունների կոալիցիայի դեպքում:
Իսպանիայի վերջին խորհրդարանական ընտրությունները որակվել են պատմական, քանի որ 1970-ականներին Ֆրանցիսկո Ֆրանկոյի դիկտատորական ռեժիմի անկումից հետո առաջին անգամ Իսպանիայի խորհրդարան են մտնում «Պոդեմոս» և «Քաղաքացիներ» երիտասարդ կուսակցությունները` մրցակցություն առաջացնելով նախորդ տասնամյակների ընթացքում Իսպանիայում ավանդաբար իշխանությունն իրար փոխանցող պահպանողականների և սոցիալիստների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան