Տնտեսություն 12:56 27/06/2022 Հայաստան

«Ծուռ ակոսը մեծ եզից է». Ստիպված ենք ծիրան շատ ուտել

«Ծուռ ակոսը մեծ եզից է»,-ժողովրդական այս խոսքով արձագանքեց գյուղատնտես Աշոտ Հարությունյանը ծիրանի արտահանման, սպառման խնդիրների վերաբերյալ Panorama.am-ի հարցին։

«Այսօր ծիրանն է, ծաղիկը, վաղը դեղձը, սալորը կլինի, խաղողը, լոլիկը, սերմացուն, պարարտանյութը, դիզվառելիքը։ Սա ի՞նչ է նշանակում, որ խնդիրները համակարգային է»,-ասաց  ոլորտի գիտակը։

Հիշեցնենք՝ երեկ հայտարարվեց Լարսի անցակետի փակվելու մասին։ Մինչ այդ օրեր շարունակ խցանումներ էին, ու արտահանվող բերքը, ծաղիկը փչանում էր։  

Հայտնի է, որ Թերեք գետը հորդառատ անձրևների պատճառով դուրս է եկել ափերից և ողողել Վրաստանի և Ռուսաստանի միջև ընկած մայրուղին։ Թե քանի օր կպահանջվի մայրուղու վնասված հատվածը վերանորոգելու և անցակետը երթևեկելի դարձնելու համար, դեռևս պարզ չէ։

Գյուղատնտես Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում  մասնավորապես գրել է

«Դիմում եմ բոլոր ընկերներիս, ֆեյսբուքյան ծանոթ ու անծանոթ օգտատերերին, ընդդիմադիր և իշխանական պատգամավորներին, կառավարության անդամներին, մտավորականներին, երգիչներին, դերասաններին, տիկտոկերներին և ինստագրամյան հայտնիներին, մի խոսքով բոլորին։

Ժողովուրդ ջան, Լարսը փակվել է և խոսակցություններ կան, որ մոտ 10 օր չի բացվելու բերքահավաքի այս պիկ սեզոնին։ Եթե առաջ գյուղացիները իրենց ծիրանը կոպեկներով էին հանձնում, հիմա ընդհանրապես չեն կարողանալու իրացնել։

Խնդրում եմ ձեզ չելենջ կամ կոչ արեք հանրությանը` գնել ծիրան, ծիրանով նկարներ զետեղեք։ Տեսե՛ք , եթե մեկ միջին վիճակագրական ՀՀ քաղաքացին ամսվա ընթացքում գնի 6 կգ ծիրան, ապա կարելի է ասել ահագին օգնած կլինի գյուղացիներին»։

Գյուղատնտես Աշոտ Հարությունյանը նշում է, որ հերթական անգամ կառավարության անգործության, ոչ կոմպտետության հետևանքով խնդրի լուծումը ընկնում է միջին վիճակագրական քաղաքացու ուսերին, որն առանց այդ էլ գնաճի պայմաններում դժվարությամբ է կարողանում լուծել ընտանիքի, օրվա ապրուստի խնդիրները։

«Հարգելով լրագրողների աշխատանքը, խղճալով մեր այգետերերին, հողօգտագործողներին՝ զուտ դրա համար եմ խնդիրների հնարավոր, օպերատիվ լուծումների մասին խոսում, որովհետև այս իշխանություններին ես այլևս ասելու բան չունեմ, ոչ էլ ակնկալիք ունեմ»,-ասաց նա։

Գյուղատնտեսի խոսքով, եղանակի կանխատեսումները թույլ են տալիս պատկերացում կազմել հնարավոր խնդիրների ու վտանգների մասին, նախորդ տարիների փորձն ու հետևանքներն էլ աչքի առաջ ունենալով, կառավարությունը պետք է  ապահովեր հզոր սառնարային տնտեսություն, որը հնարավորություն կտար մթերել ու որոշ ժամանակ պահել միրգը։

«Ես հիշում եմ, մենք օրինակ 2016-ին, երբ ծիրանի աննախադեպ բերք ունեինք,  կազմակերպեցինք նաև լաստանավային բեռնափոխադրում։ Ճիշտ է՝ քանակը շատ չէր, բայց կարողացանք նաև այդ տարբերակը գործարկել»,-ասաց գյուղատնտեսության նախկին փոխնախարարը՝ կասկած հայտնելով  պաշտոնական այն տվյալների  մասին, թե այս տարի տասն օրում 4 400 տոննայի չափ ծիրան է արտահանվել։

Նա գտնում է, որ ստեղծված իրավիճակում պետք է օգնել վերամշակողներին շուտ փչացող ծիրանի մթերումը կազմակերպելու  հարցում։

«Ես հուշել էի, պետք է կազմակերպել վերամշակող կազմակերպություններին, կառավարությունն էլ իր պահուստային ֆոնդից այս պահին պետք է կարողանա ծիրանի գնի սուբսիդավորում իրականացնել։ Մանավանդ այս տարի ծիրանի բերքը քիչ է։ Մարդիկ ծիրան ստանալու համար բազմաթիվ ծախսեր են իրականացրել, հիմա չպետք է թողել, որ այն թափի։ Հակառակ դեպքում այգետերերը հայտնվելու են սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ աշխարհում պարենային անվտանգության խնդիրը գնալով լրջանում է, կարելի է ծիրանը վերածել հյութերի, ջեմի, մուրաբայի ու այլ ատադրանքի։

Հարությունյանն աշխատանքի բերումով հաճախ է լինում այգիներում։ Իշխանություններին զգուշացնում է՝ սպասվում է խաղողի մեծ բերք։

«Եթե կարկուտ չլինի, լուրջ հիվանդություններ գլուխ չբարձարացնեն, խաղողի լուրջ քանակություն է սպասվում։ Իրացման հետ խնդիր լինելու է, քանի որ այս տարի ինքնարժեքն էլ շատ բարձր է։ Հիմիկվանից պետք է այդ հարցն ուշադրության կենտրոնում պահել, այսօրվանից սկսկած թղթի վրա նախագծեն անելիքները, որպեսզի խաղողն էլ ծիրանի բախտին չարժանանա»,-ընդգծեց Աշոտ Հարությունյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:26
Կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ, Վեոլա ջուրը՝ թաղապետարանի վրա է գցում խնդրի լուծումը, թաղապետարանը՝ Վեոլա ջրի
Հակահիգիենիկ ու սարսափելի վիճակ է ստեղծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ փողոցի 77 հասցեի շենքի առաջին մուտքում։ Արդեն երկու շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Ակցիա՝ օտարերկրյա պատվիրակությունների ուշադրությունը գրավելու համար
Հայաստաում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների...
Աղբյուր` Panorama.am
15:57
Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Մեծ հավանականությամբ խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը. Փաշինյան
«Կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը»- ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Տիկնիզյանի գործակալը մեկնաբանել է «Լոկոմոտիվի» հետ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է  «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Նաիր Թիկնիզյանի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ձեր դեմքի արտահայտությունը մի փոխեք, եթե դատարանը չթույլատրի, էդ դեմքով կգնաք, թույլատրողներին կասեք, լա՞վ. Դատավորը՝ Արմեն Գևորգյանին
«Պարոն Գևորգյան, Դուք ունեք դատավարական կարգավիճակ, հնարավոր է՝ դատարանը Ձեզ չթույալտրի մեկնել գործուղման։ Ձեր դեմքի արտահայտությունը մի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Էդվարդ Ասրյանը հանդիպել է Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստան-Կանզաս համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-23-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել Կանզաս...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ինքը մտել է մեր գրպանը, բայց մեր գրպանն արդեն ծակ է, ու մտցրած ձեռքը էթում է եսիմ որտեղ...ՓՄՁ ներկայացուցիչ
«ՀԴՄ մի միացրեք, բոյկոտեք, վերջ»,- կառավարության շենքի դիմաց հայտարարեց բողոքի մասնակից ՓՄՁ ներկայացնող կինը։ Ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
14:51
Արարատ Միրզոյանն ու Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան հայտարարություններով
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Հիշեցնենք, որ սրան...
Աղբյուր` Panorama.am
14:37
Պեսկով. Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին
Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողը...
Աղբյուր` Panorama.am
14:34
Արկադի Դումիկյանը շարունակում է իր հաղթարշավը. երգչի երկու sold out համերգները Մոսկվայում
Հոկտեմբերի 5-ին և 6-ին սիրված երգիչ Արկադի Դումիկյանն իր հավատարիմ հանդիսատեսին անմոռանալի պահեր պարգևեց Մոսկվայի «Live Arena» շքեղ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Կառավարությունը հետ կվերադարձնի ԵՄ և Անգլիա արտահանվող ապրանքների մաքսատուրքերը
 «Նախաձեռնությունը հնարավորություն կտա այն ընկերություններին, որոնք իրենց ապրանքները արտահանում են ԵՄ 27 երկրներ և Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Հայաստան-Ադրբեջան երկկողմ խոսակցություն կա, և մենք շատ կոնկրետ առաջարկներ ենք ուղարկել Ադրբեջանին. ՔՊ-ական պատգամավոր
«Բանակցությունների ֆորմատի վերաբերյալ չեմ ուզում որևէ բան բացառել, մենք ասել ենք, որ այն հարթակներում, որտեղ կհարգվեն  Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:36
Օպերային թատրոնի, պատկերասրահի անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան
«Այլևս չեն թաքցնում թուրքանակ ծրագիրը.... պատրաստվեք Ցեղասպանության թանգարանի փակման»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
«Իրենց թոռնիկներից բռնեցրած ավտոներով, պդավատներով են ման գալիս, թող տեսնեն, խեղճ ժողովուրդը ոնցէ  մտահոգվածում տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
13:19
Մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից Բաքու, ամենայն հավանականությամբ՝ ռազմական տեխնիկայով. Արմեն Գրիգորյան
«Օրակարգային բոլոր հարցրով մենք առաջարկել ենք լուծումներ, օրինակներից մեկը՝ ապաշրջափակումն էր և Հայաստանը առաջարկել էր խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
13:12
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Աղբյուր` Panorama.am
12:51
Մենք տեսել ենք մարդկանցից 100 հազարավոր դոլարներ հավաքելը և մի օր այդ զբոսաշրջային գործակալությունը փակված գտնելը. Պապոյան
«Այս նախագծով մենք առաջարկում ենք սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների, մասնավորապես՝ զբոսաշրջային օպերատորի ղեկավարին,...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևան քաղաքում հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 23-ի ցերեկը,...
Աղբյուր` Panorama.am
12:47
Օրվա իշխանությունները չեն էլ թաքցնում՝ ի՞նչ է եղել, սա էլ կտանք, սա էլ կհանձնենք. Մինասյան
«Մենք ոչ միայն համերաշխ չենք Տավուշի մարզից սահմանազատումն ու սահմանագծումը շարունակելու գործընթացի հետ, այլ բազմիցս բարձրաձայնել ենք, որ...
Աղբյուր` Panorama.am
12:41
Մարտունու նորաբաց ԲԿ-ում «ջրհեղեղ» է
Մարտունու նորաբաց ԲԿ-ում բառի ուղիղ իմաստով ջրհեղեղ է։ Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր-նախագահ Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
12:32
2025-ին ՌԴ-ում տնտեսական աճի դանդաղումը հավելյալ ռիսկեր կստեղծի նաև ՀՀ տնտեսության համար. ԱՀԾ զեկույց
«Հայաստանի Հանրապետության համար նաև կարևոր տնտեսական մարտահրավեր են առևտրային որոշ գործընկերների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}