Վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ասուլիսի բոյկոտը հզոր և անհրաժեշտ քայլ էր, բայց․․․ Գեղամ Նազարյան
ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյան, անդրադառնալով շուրջ 30 լրատվամիջոցների՝ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը բոյկոտելուն, գրում է․
«Սիրելի ու շատ հարգելի լրատվամիջոցների գլխավոր խմբագիրներ, խմբագիրներ, լրագրողներ, ընկերներ, վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ասուլիսի բոյկոտը հզոր և անհրաժեշտ քայլ էր, բայց եթե այսքանից հետո ձեր լրատվամիջոցներում անդրադառնաք կայանալիք, այսպես կոչված, ասուլիսին հնչած հարցերին ու պատասխաններին, ապա բոյկոտը կզրոյանա, կարժեզրկվի։
Հասկանում եմ, որ հնչելու են սկանդալային հայտարարություններ, որոնց պետք է անդրադառնալ։ Առաջարկում եմ դրանց անդրադառնալ վերլուծական հրապարակումներով, հասարակական և քաղաքական գործիչների անդրադարձով, Արմքոմեդիի հերթական թողարկումով»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան