Դավիթ Տոնոյանը դատավորից պահանջելու է ինքնաբացարկ հայտնել․ պաշտպաններ
Դավիթ Տոնոյանի շահերի պաշտպանների հայտարարություն են տարածել, որում ասվում է․
«Դավիթ Տոնոյանի և մյուսների վերաբերյալ գործով այսօր՝ 27․06․2022 թվականին, նշանակված դատական նիստը չի կայացել, քանի որ նախագահող դատավոր Մանվել Շահվերդյանը դատական նիստից կես ժամ առաջ պետք է դեսապանատուն այցելեր։ Առաջիկա դատական նիստին Դավիթ Տոնոյանը դատավորից պահանջելու է ինքնաբացարկ հայտնել, քանի որ, խախտելով գործի քննության ողջամիտ ժամկետները, իր ծանրաբեռնվածության, դատական նիստերի դահլիճի ազատ չլինելու, վերապատրաստման դասընթացներին մասնակցելու, իր և իր ընտանիքի անդամի առողջական խնդիրների, իսկ այս անգամ էլ դեսպանատուն այցելելու պատճառաբանություններով հետաձգում է դատական նիստերը և 5 ամիս է՝ չի սկսում դատական քննություն՝ դրանով իսկ արհամարհական վերաբերմունք դրսևորելով կալանքի տակ գտնվող անձանց անձնական ազատության իրավունքի նկատմամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Բոլորդ գնալու եք Դավիթ Տոնոյանի, Անդրանիկ Փիլոյանի և ԳՇ պետերի հետևից․ Տիգրան Աբրահամյանը՝ ԱԱԾ-ին
- Դավիթ Տոնոյանը ՔԿՀ-ից արձագանքել է ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանին
- Դավիթ Տոնոյանի փաստաբաններն այսօր միջնորդելու են նիստն անցկանել դռնբաց
- Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտնում է անհերքելի ապացույցների ձեռքբերման մասին
- «Փաստ». Ի՞նչը չի ներվում Դավիթ Տոնոյանին, որ ներվեց Պատրոն Դավոյին
- «Փաստ». Իշխանությունները մտադիր են ոչ միայն ազատ չարձակել Դավիթ Տոնոյանին, այլև մեծացնել «մեղավորների» շրջանակը
- Դավիթ Տոնոյանը ՔԿՀ-ից արձագանքել է Փաշինյանին. Շարունակելի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան