Ճապոնիան որոշել է ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Ճապոնիայի կառավարությունը կընդլայնի անհատական և արտահանման պատժամիջոցները ռուս ֆիզիկական անձանց և կազմակերպությունների դեմ՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Ինչպես երկուշաբթի օրը հաղորդել է NHK հեռուստաալիքը, համապատասխան հայտարարություն է արել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Գերմանիայում կայացած Յոթնյակի (G7) գագաթնաժողովում։
Ըստ ՏԱՍՍ-ի՝ Ճապոնիայի վարչապետը նշել է, որ Ճապոնիան մտադիր է սառեցնել Ռուսաստանի Դաշնությունից 70 ֆիզիկական և իրավաբանական անձանց ակտիվները, ինչպես նաև լրացուցիչ արտահանման պատժամիջոցներ կիրառել ևս 90 ռուսական կազմակերպությունների նկատմամբ, որոնք, ըստ Տոկիոյի, կապված են պաշտպանության ոլորտի հետ:
Բացի այդ, սահմանափակումների նոր փաթեթը նախատեսում է Ռուսաստանի Դաշնությանը հաշվապահական հաշվառման և հավատարմագրային ծառայությունների մատուցման արգելք։ Այն կներառի նաև ռուսական ոսկու ներմուծման արգելք, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Մեծ Բրիտանիան։
Հարակից հրապարակումներ`
- Մոլդովայի խորհրդարանի նախագահ. Քիշնևը կաջակցի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին
- Ռուբեն Վարդազարյանի պատժում են ոչ միայն Վանեցյանի կամ Ղազինյանի հետ ընկերություն անելու համար. Սոս Հակոբյան
- Լեհաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԵՄ-ին նախաձեռնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը
- ՌԴ-ի դեմ սահմանվել է 10 հազարից ավել պատժամիջոց. Զախարովա
- ՌԴ-ի դեմ պատժամիջոցները՝ կանխիկ դոլարին ՀՀ քաղաքացիների հասանելիության սահմանափակման պատճառ
- Ռուսական ընկերությունները վրացական կազմակերպություններին օգտագործում են արևմտյան պատժամիջոցները շրջանցելու համար
- ՌԴ-ի դեմ պատժամիջոցները ԵՄ-ին տանում են տնտեսական և աշխարհաքաղաքական աղետի. եվրապատգամավոր
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում