Բրիտանացիներին զայրացրել է Զելենսկու ելույթը երաժշտական փառատոնի ընթացքում
Բրիտանական The Daily Mail տաբլոիդի ընթերցողները քննադատել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու տեսաուղերձը, որը ցուցադրվել է Անգլիայում Գլաստոնբերի երաժշտական փառատոնի ընթացքում։ Տեսահոլովակը ցուցադրվել է մինչ խմբերից մեկի բեմ դուրս գալը։
Նրանց կարծիքով, ժամանցային միջոցառումը քաղաքականության հետ կապ չպետք է ունենա։
Վրդովված ընթերցողները գրել են. «Ես կարծում եմ, որ Գլաստոնբերի երաժշտական իրադարձություն է, այլ ոչ թե ձախողված ստենդ-ափ կատակերգուին հանդիպելու վայր»։ «Այսուհետ դուք չեք կարողանա գնալ նաև երաժշտական փառատոն, որպեսզի շեղեք ձեզ Զելենսկու փոդքասթից»։
news.ru-ի հաղորդմամբ, ընթերցողներին զայրացրել է նրա «մշտական» կանաչ գույնի շապիկը։ Նրանց կարծիքով, պարտադիր չէ մարտերի մասնակցի պես հագնվել, եթե «թեկուզ մոտիկից» չեն մասնակցել դրանց։ Բացի այդ, օգտատերերը Զելենսկուն հիշեցրել են, որ նրանցից շատերը, ում նա դիմում է, նույնիսկ չեն կարողանա գտնել Ուկրաինան քարտեզի վրա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան