Կկարողանանք, արդյո՞ք, վերագտնել մեզ և կատարել այն, ինչ կատարել ենք 29 տարի առաջ․ Սենոր Հասրաթյան
ԶՈւ գնդապետ, Արցախի ԶՈւ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին ղեկավար Սենոր Հասրաթյանը գրում է.
«1992թ. հուլիսի 4-ին, երբ թշնամու բազմաքանակ ուժերի ճնշման տակ Արցախի ինքնապաշտպանության ուժերը ստիպված էին թողնել Մարտակերտը և բռնել նահանջի ճանապարհը, այն ժամանակ շատ-շատերը թերահավատ էին, որ օրերից մի օր հնարավոր կլինի նորից ազատագրված տեսնել հայակերտ քաղաքը: Բայց շնորհիվ մեր ժողովրդի հավատավոր հատվածի և նրան առաջնորդող ռազմաքաղաքական ղեկավարության գրագետ ու կամային որակների, ուղիղ մեկ տարի անց՝ 1993թ. հունիսի 26-ից 27-ը տեղի ունեցած փայլուն հակահարձակողական գործողության արդյունքում Մարտակերտն ազատագրվեց...
Այսօր՝ Մարտակերտի անկումից ուղիղ 30 տարի անց, մենք նորից հայտնվել ենք գրեթե նույն վիճակում, բայց այս անգամ ոչ միայն հյուսիսում, այլև հարավում, արևելքում և արևմուտքում... Կորցրել ենք Հադրութն ու Շուշին, և էլի շատ-շատ տարածքներ...
Կկարողանանք, արդյո՞ք, վերագտնել մեզ և կատարել այն, ինչ կատարել ենք 29 տարի առաջ, թե կշարունակենք կորցնել...»
Հարակից հրապարակումներ`
- Սենոր Հասրաթյան․ Կարո՞ք եք ասել․․․
- Սենոր Հասրաթյան. Ավելի շատ զարմանում եմ ռազմական գործին քիչ թե շատ տիրապետող բարձրաստիճան զինվորականներից
- Սենոր Հասրաթյան. Այլևս ակնհայտ է, որ Արցախը պարտադրված է պայքարել երկու ճակատով
- Ծափահարում էին քրքջալով...Սենոր Հասրաթյան
- Գոնե մի քիչ մարդ եղեք այ տականքներ, այդ ու՞ր եք այս ժողովրդին «առաջնորդում». Սենոր Հասրաթյան
- Ձեզնից յուրաքանչյուրի ներկայությունը պահանջված է օրվա հրամայականով. Սենոր Հասրաթյան
- Միթե՞ կարելի է այդքան ատել հարազատ երկիրը և լինել կույր․ Սենոր Հասրաթյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան