Վահե Հովհաննիսյան. Մենք թաքնվել ենք տներում ու ռեստորաններում ու ձևացնում ենք, թե ամեն ինչ նորմալ է
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է Վահե Հովհաննիսյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ.
«ԲԴԽ երեք անդամների ձայնագրությունը լսելուց հետո մենք պետք է ձև անենք, թե ոչինչ չի՞ կատարվել, չե՞նք լսել։
Ու այդպես ձև անելով շարունակե՞նք, օրինակ, Աննա Դանիբեկյանի դատը։ Ու դատավորը ձև անի, թե դատավորները չե՞ն ենթարկվում ճնշումների, ասել է թե՝ «կուտ չե՞ն ուտում»։
Ու դատախազները պետք է ձև անեն, որ իրենք չեն ենթարկվում քաղաքական պարտադրանքի, ասել է թե՝ «իրենց վզին չե՞ն դնում»։
Մենք պետք է ձև անենք, թե դիմադրության շարժման մի քանի տասնյակ ակտիվիստների կալանք տվող ու հետո դատող դատավորները, քննիչները, դատախազներն անաչա՞ռ են։ Նրանց համա՞ր էլ է «մեկը՝ հազար ու հազարը՝ մեկ»։
Դատաիրավական համակարգը վերածվել է գողականի, միլիցիայականի, նիկոլականի ինչ-որ միքսի, ու այդ համակարգը մարդկային ճակատագրեր է որոշում, մարդ բռնում, մարդ դատում, երաշխիք տալիս, ինդուլգենցիա նվիրում...
«Զրոյից՝ Հայաստան» կոնցեպցիան է լինելու Հայաստանի վերականգնման առանցքում։ Օրինակ, պետք է զրոյից սարքել նոր դատաիրավական համակարգ, որովհետև այլասերումներն այնքան խորքային են, որ կիսատ-պռատ լուծումներով արդյունք չի լինի։ Եվ այդ նոր համակարգի առանցքում պետք է լինեն անձնական և մասնագիտական արժանապատվություն ունեցող դատավորները, քննիչները, դատախազները։ Իսկ այդպիսիք կան, ու նրանք քիչ չեն։
Եվ, ընդհանրապես, մենք մի պահից պետք է դադարենք ձևացնել, թե ամեն ինչ նորմալ է, թե նորմալ ապրում ենք՝ առանց արժանապատվության ստորացման, առանց ծանր կորուստների, առանց նոր ստորացման ու կորուստների սուր ռիսկի։ Մենք թաքնվել ենք տներում ու ռեստորաններում ու ձևացնում ենք, թե ամեն ինչ նորմալ է։ Իսկ իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ ու ռիսկային է»։
Հարակից հրապարակումներ`
- Այս ԱԺ-ն և կառավարությունը մեկ հոգու թիկնազոր է, ուրիշ ֆունկցիա չունի. Վահե Հովհաննիսյան
- Վահե Հովհաննիսյան. Պետությունը՝ որպես մեկ մարդու թիկնազոր. հունիսի 20-ից մեկ տարի անց
- Վահե Հովհաննիսյան. Պարզվում է, որ ճնշող մեծամասնությունը Նիկոլին չի լսում
- Ո՞վ է սրում վիճակը Հայաստանում. Վահե Հովհաննիսյան
- Վահե Հովհաննիսյան. Առանց կուռքի Հայաստան
- Վահե Հովհաննիսյան. Լույսերի հեղափոխություն
- Վահե Հովհաննիսյան. Սահուն և խաղաղ իշխանափոխության հարցում ուժայիններն ունենալու են կարևոր դերակատարում
- Վահե Հովհաննիսյան. Հայկական օրակարգ. Չդառնալ «Ժողովրդավար Ուկրաինա»
- Վահե Հովհաննիսյան. Հիմա ոչ թե անջատ կուսակցությունների «բացման կամ ստեղծման» ժամանակն է, այլ հակառակը
- Վահե Հովհաննիսյան. Ինչպես է զարգանալու իրավիճակը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին