Ինչու է փակ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհը
Թերեք գետը հորդառատ անձրևների պատճառով դուրս է եկել ափերից և ողողել Վրաստանի և Ռուսաստանի միջև ընկած մայրուղին։ sputnik-georgia.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
Նշվում է, որ ճանապարհը վնասվել է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրում (չեզոք գոտի): apsny.ge-ն գրում է, որ վնասված հատվածը 80 կմ է։
Այդ հատվածում արգելված է բոլոր տեսակի տրանսպորտի տեղաշարժը, քանի դեռ համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկվել։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ներկայումս միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Վրաստանը և Հայաստանը Ռուսաստանի հետ: Իսկ «Կազբեգի»- «Վերին Լարս» անցակետը Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանի միակ անցակետն է, որն այսօր գործում է։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը քարաթափման վտանգի պատճառով փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան