Էրդողանին վիրավորելու համար ձերբակալված 2 քաղաքացի կկալանավորվի
Թուրքիայի Թեքիրդաղ նահանգի Քափաքլը շրջանում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար ձերբակալված 2 քաղաքացու նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել:
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Բ.Թ և Դ.Թ. եղբայրները Քափաքլը շրջանի զբոսայգիներից մեկում բարձրաձայն Էրդողանին վիրավորող արտահայտություններ են արել: Տեղում հավաքված քաղաքացիները նրանց զգուշացրել են դադարեցնել։ Բայց եղբայրները շարոնակել են, ինչից հետո էլ հավաքվածները ծեծի են ենթարկել նրանց:
Ավելի ուշ ծեծված քաղաքացիները ձերբակալվել են ոստիկանության կողմից: Այսօր էլ դատարանը նրանց կալանավորելու որոշում է տվել: