Նիկոլ Փաշինյանն ապացուցեց Թուրքիայի տեսակետը. Արագած Ախոյան
«Հերթական թունավոր ճաշկերույթն այս ժողովրդին, որը Նիկոլը պարբերաբար հրամցնում է»,- քաղաքական, հասարակական գործիչ Արագած Ախոյանն այսպես բնութագրեց Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսը։
Նրա խոսքով, ասուլիսում արված հայտարարություննրը մի քանի կոմպոնետ ունեն՝ կրկին հայրենիք նկատմամբ իր վերաբերմունքը, Ալիևի հետ իր պայմանավորվածությունների շարունակակականությունը, վախի մթնոլորտի ձևավորումը, որպեսզի ժողովրդին համոզի, որ ճիշտ քայլ է անում, որպեսզի նոր պատերազմ չլինի՝ ժանտաժի ենթարկելով սեփական ժողովրդին։
Ա. Ախոյանի խոսքով, «թունավոր ճաշում» բազմաթից վտանգավոր կետեր կային։
«Նա վերցրել էր այն կետերը կամ այն տեսակետը, որն ուղղակի ձեռք էր տալիս Ադրբեջանին, մի կողմից էր խոսում միայն, ինչպես Ալիևի խոսնակը։ Այս տեսակ սրիկայություն, պետական դավաճանություն ես չէի տեսել։
Նա հայտարարեց, կամաց-կամաց դադարում ենք որպես ազգ գոյություն ունենալուց։
«Ցավոք սրտի Նիկոլն ապացուցեց Թուրքիայի տեսակետը, թե՝ դուք ով եք, պետություն ունենալու իրավունք չունեք»,- ասաց նա։
Ախոյանը ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչի պատրաստ է, միայն թե մնա իշխանության։
Հարակից հրապարակումներ`
- «Հենց դա էլ կորոշի, մենք արժանի՞ ենք արժանապատիվ ապրելու, Հայրենիք ունենալու, թե ոչ»
- Աղավնոյի գյուղապետ. Ինչո՞ւ անընդհատ պետք է լքենք, լքելու տեղ չունենք
- Արսեն Բաբայան.Վստահ եմ, որ նույնիսկ Ալենն է այս ստից հիմա աչքերը չռել