Այն, ինչ արեց դատավոր Բիշարյանը՝ Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվելու համար էր․ Մինասյան
«Ակնհայտ էր, որ հատկապես երկվա դատական նիստի ընթացքում դատավոր Բիշարյանի կողմից ցուցաբերած վարքագիծն, ինչպես նաև դատախազների ցանկություններին հլու-հնազանդ ենթարկվելու նրա մոտեցումները կանխատեսելի էին դարձնում այսօրվա որոշումը»,- Վերաքննիչ դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Այսօր հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու դեպքի առթիվ առանձին քրեական գործ չի հարուցվի։ Վերաքննիչ դատարանը մերժեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Այն մեծ դժգոհություն առաջացրեց նիստին ներա զոհված զինծառայողների հարազատների շրջանում։
«Այսօր նիստի հենց սկզբում միջնորդեցինք, որպեսզի ինքնաբացարկ հայտնի դատավորը։ Ակնհայտ է կախվածությունը թե՛ քաղաքական իրավիճակից, թե՛ նրա հանցագործությունները քողարկելու թաքցնելու, ընթացք չտալու մտադրությունից։
Այսինքն՝ հավանականությունը շատ մեծ էր, որ նման որոշում կկայացվեր։ Որևէ հակափաստարկ՝ մեր կողմից բերված փաստարկներին չի եղել։ Այն ինչ արեց դատավոր Բիշարյանը իր համար «կրեդիտ» էր, որպեսզի Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվի։ Ինչպես գիտեք, նրա թեկնածությունը նաև ներկայացված է ԱԺ-ում՝ որպես թեկնածու։
Միևնույն է, գալու է հատուցման պահը, պատասխան տալու պահը։ Անհնար է,որ այս մարդիկ պատասխանատվության չենթարկվեն՝ թե իրավական առումով, թե Աստծո դատաստանի առջև»,- ասաց Մինասյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը մերժեց բողոքը և Փաշինյանի դեմ քրգործ չի հարուցվի
- Տղերքն էին մեղք պարզապես. Կարին Տոնոյան
- Կարին Տոնոյան. Ձեր արդար դատաստանի լուրը ես եմ տանելու Եռաբլուր