«Ժողովուրդ». «Արաքս թռչնաֆաբրիկան» տուգանվել է 4 մլն 817 հազար դրամի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությունը կրկին հայտնվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի տեսադաշտում: Ընկերության նկատմամբ հանձնաժողովը տուգանք է նշանակել 4 մլն 817 հազար դրամի չափով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը իրականացրել է «eօos» և «ԷԿՈՍ» մակնշմամբ 6 հատանոց տուփով հավի ձու, ինչպես նաև «eօos» մակնշմամբ «պաղեցված հավ», «պաղեցված հավի բուդ», «պաղեցված հավի թև», «պաղեցված հավի դոշ» և «պաղեցված հավի դոշի ֆիլե» ապրանքների իրացումն այն դեպքում, երբ տվյալ ապրանքները չեն հանդիսանում հավաստված օրգանական գյուղատնտեսական արտադրանքներ: Մրցակցության պաշտպանության կոմիտեն այս քայլը որակել է որպես հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն:
Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց «Արաքս» թռչնաֆաբրիկա, որտեղից ընկերության ներկայացուցիչ Վահե Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց հետևյալը. «Այն ժամանակ, երբ մեզ տուգանել են, մենք դա չենք վիճարկել: Իրենք ասում էին, որ մենք ձվի վրա կիրառել ենք «Էկո» գրառումը, որը հակասում է օրենսդրությանը: Այնպես չէ, որ չենք խորանում. եթե գտնում ենք՝ հակասում է օրենսդրությանը, ապա մենք փոխել ենք: Այդ իրավախախտումը, որը վերագրվել է որպես իրավախախտում, մենք համաձայնել ու փոխել ենք անվանումը: Պիտակի վրա ինչ-որ մի գրառում է եղել, որն իրենք ասել են, որ էկո չէ, սակայն սպառողները կարող են նույնականացնել էկոյի հետ. ասել ենք՝ խնդիր չկա, դա էլ ենք փոխում»։
Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ նորից վարույթ է առկա, քանի որ ժամկետ էին տվել իրավախախտումը վերացնելու համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան