Տղերքն էին մեղք պարզապես. Կարին Տոնոյան
«Արդեն մտածում եմ, որ երևի հերթով պետական գործիչների դեմ միջնորդություններ ներկայացնենք։ Ստացվում է, որ ծնողներիս հետագա կյանքը դատարաններից դուրս չպիտի գա, եթե մենք սկսենք հանցագործության մասին հաղորդումներ ներկայացնել»,- Վերաքննիչ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մենուա Հովհաննիսյանի մայրը` Կարին Տոնոյանը:
Նրա խոսքով, իրենց նկատմամբ վիրավորանքը բոլորի մոտ է. «Ընդհանրապես, պետության դիրքորոշումը, Փաշինյանի երեկվա հարցազրույցը մեր հայրենիքի նկատմամբ՝ «ինչ ուզում ենք, անում ենք, գնացեք, ում ուզում եք, բողոքեք» ձևակերպումն ունի»։
Կ.Տոնոյանը միաժամանակ նշեց, որ բողոքն իմաստ ունի, երբ գիտես, որ այն տեղ կհասնի և արդարադատություն կլինի։
«Մենք հիմա Վերաքննիչ դատարանում ենք, և տեսնում ենք՝ արդարադատության հետ վարվում են այնպես, ինչպես իրենց սեփական ունեցվածքը, այսինքն՝ ոնց ուզում են, այնպես վարվում են։ Տպավորություն էր ողջ նիստի ընթացքում, որ դատախազները եկել էին միայն դատավորին պաշտպանելու նպատակով։ Քանի դեռ Հայաստանի ղեկին Նիկոլ Փաշինյանի նման մեկն է, դատ, դատավորություն, արդարություն, սրանք ընդամենը խոսքեր են։
Հստակ երևում է, որ բոլորը կատարում են հրահանգ։ Կա հստակ ճնշում արդարադատության ողջ համակարգի վրա։ Տղերքն էին մեղք, պարզապես»,- ասաց Կարին Տոնոյանը։
Նշենք, որ Վերաքննիչ դատարանում, նախագահությամբ դատավոր Կարեն Բիշարյանի, քննվում էր Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի դեմ բողոքը քննող դատավոր Կարեն Բիշարյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը
- Արա, փոշին դու ես, թուրքն էլ. Վիճաբանություն՝ Փաշինյանի դեմ բողոքի քննությունից հետո
- «Հենց դա էլ կորոշի, մենք արժանի՞ ենք արժանապատիվ ապրելու, Հայրենիք ունենալու, թե ոչ»
- Կարին Տոնոյան. Ձեր արդար դատաստանի լուրը ես եմ տանելու Եռաբլուր
- Արգիշտի Քյարամյանը փողոցային պահվածք է դրսևորել զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ. Կարին Տոնոյան
- Քննչական կոմիտեին չվստահելու բոլոր հիմքերն ունենք. զոհված զինծառայողի հայր
- Մի պճեղ սրտացավություն ենք ուզում, մի պճեղ արդարություն, մի պճեղ պատկառանք այն ցավի հանդեպ, որ մեզ ձեր դուռն է բերում. Կարին Տոնոյան
- Սրանից ավելի անլուրջ մոտեցում հնարավո՞ր է, ուղղակի ծաղրում են ծնողներին․ Կարին Տոնոյան
- Սա նիկոլիզմյան դրսևորում է․ Կարին Տոնոյանը՝ Փաշինյանի դեմ բողոքի քննության հետաձգման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան