Այս իշխանության պարագայում այս դատավորը չէր կարող օբյեկտիվ դատական ակտ կայացնել․Հակոբ Մարտիրոսյան
Վերաքննիչ դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը, գնահատելով դատական նիստի ընթացքում դատավորի դրսևորած վարքագծն, ընդգծեց, որ
դատաքննությոան ընթացքում ուսումնասիրվում են ոչ միայն դատական գործի նյութերը, այլև ակնհայտ երևում է դատավորի ընտրած վարքագիծը։
«Առաջին իսկ դատական նիստերի ժամանակ մենք ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել։՝ պայմանավորված այն հանգամանքով, որ իրավական հանրության մեջ լսելով, որ դատավորը Կարեն Բիշարյանն է, արդեն կարծիք են հայտնում, որ կանխորոշված է դատական որոշումն հօգուտ իշխանավորների կայացնելու փաստը։ Շատ կուզենայի, որ այս անգամ սխալվենք»,- ասաց փաստաբանը։
Նրա խոսքով ՝ սպասելի էր դատավորի կողմից նման ակտի կայացումը։
«Թե՛ դատախազներին, թե՛ դատավորին մի բան էի հորդորում, որ ինչ որշում կայացնեք, պատասխան տվեք հետևյալ հարցին՝ հանցագործության մասին հաղորդման քննարկման հատուկ նորմը որն է»,- հավելեց փաստաբանը։
Փաստաբանը դատավոր Բիշարյանին մեկ այլ հարց ևս ուղղել, թե հնարավոր է, որ Վճռաբեկ դատարանի դատավորների ցանկում ընդգրկված լինելու հանգամանքը կաշկանդում կամ խանգարում է։
«Ակնհայտ երևում էր, որ դատարանը տիեզերական արագությամբ ցանկանում է վերջակետ դնել այս գործին։ Սա այն պարագայում , երբ նախորդ դատաքննություններում, նույն դատարանին մենք խնդրում էինք,որ ընդմիջումները երկար չտևեն, գործերի քննությունը շուտ-շուտ նշանակվեն։ Դատարանն էլ ցույց էր տալիս իր ծանրաբեռնվածությունը։
Հիմա ի՞նչ եղավ, աայդ ծանրաբեռնվածությունը Բիշարյանի մոտ վերացա՞վ։ Իհարկե՝ ոչ։ Ողջամիտ կասկած է առաջանում, որ վերուստ հանձնարարություն կար, որ դատաքննությունն արագ ավարտեն։
Այս իշխանության պարագայում, այս դատավորը՝ Բիշարյանը, չէր կարող օբյեկտիվ դատական ակտ կայացնել»,- ասաց փաստաբանը։
Նշենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու դեպքի առթիվ առանձին քրեական գործ չի հարուցվի։ Վերաքննիչ դատարանը մերժեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։ Այն մեծ դժգոհություն առաջացրեց նիստին ներա զոհված զինծառայողների հարազատների շրջանում։
Հարակից հրապարակումներ`
- Այն, ինչ արեց դատավոր Բիշարյանը՝ Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվելու համար էր․ Մինասյան
- Դատարանը մերժեց բողոքը և Փաշինյանի դեմ քրգործ չի հարուցվի
- Տղերքն էին մեղք պարզապես. Կարին Տոնոյան
- Կարին Տոնոյան. Ձեր արդար դատաստանի լուրը ես եմ տանելու Եռաբլուր