«Հրապարակ». Իշխանությունները կրկին ակնկալում են նախկին «տասովշչիկների» օգնությունը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններից առաջ իշխանականները կրկին ակտիվ բանակցում են նախկին «տասովշչիկների» հետ, ակնկալում են նրանց օգնությունը, որ նախորդ աշնանը կայացած ՏԻՄ ընտրությունների պես խոշոր հաշվով չպարտվեն ընդդիմադիրներին։
Որոշ համայնքներում էլ համայնքապետի կամ ավագանու պաշտոններին նախկինների մարդկանց են առաջադրել։ Դիցուք, Արագածոտնի մարզի եզդիաբնակ Ալագյազ գյուղի ՔՊ-ական թեկնածու Անզոր Ուռուսյանը ՀՀԿ-ական նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի մտերիմներից է, դեռևս նախորդ՝ 2017-ի ընտրություններին Ուռուսյանն առաջադրվել էր, ունեցել էր Սահակյանների աջակցությունը, սակայն պարտվել էր անկուսակցական Ջամս Մախմուդովին։ Այս անգամ նա ոչ միայն Սահակյանների, այլև իշխանական պատգամավոր՝ ապարանցի Մաթևոս Ասատրյանի աջակցությունն ունի։
Ի դեպ, Ալագյազը միակ համայնքն է, որտեղ աշնանը սպասվող ընտրություններն անցկացվելու են ոչ թե համամասնական կարգով, այլ՝ մեծամասնական: Այսինքն՝ թեկնածուները ոչ թե կուսակցական ցուցակներով են առաջադրվելու, այլ՝ միայնակ։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ մինչև 4 հազար բնակիչ ունեցող համայնքներում մեծամասնական ընտրակարգն է գործում:
Իհարկե, ՔՊ-ում օրենքի իմացության հետ կապված խնդիրներ ունեն և օրերս կուսակցության ֆեյսբուքյան էջով ներկայացրին ցանկ՝ կից գրելով, որ այս մարդիկ են գլխավորելու «առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակները»։ Երեկ Վահագն Հովակիմյանին հարցրինք՝ կուսակցությունում չգիտե՞ն, որ Ալագյազում այլ ընտրակարգ է գործելու։ Պատգամավորը դրական պատասխան տվեց՝ ասելով, թե պարզապես իրենց թեկնածուներին են ներկայացրել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան