«Հրապարակ». ՔՊ-ն ՀՌՀ հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում կառաջադրի Տիգրան Հակոբյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ն ուրբաթ օրը քննարկել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի համալրման հարցը և որոշել ներկայացնել ՀՌՀ գործող նախագահ Տիգրան Հակոբյանի թեկնածությունը։
Սեպտեմբերին լրանում է նրա՝ ՀՌՀ անդամության ժամկետը․ նա ընտրվել է 2016-ի սեպտեմբերին՝ Սերժ Սարգսյանի ժամանակ: 2019-ին ՀՌՀ նախագահ է դարձել և կատարել իշխանությունների բոլոր հանձնարարությունները։ Հակոբյանին ընտրելու է ԱԺ-ն։
ՔՊ-ն առաջիկա օրերին կառաջադրի Հակոբյանի թեկնածությունը, ապա արտահերթ նիստում կընտրի նրան։ Ի դեպ, ՔՊ-ում տրտնջում են, որ մինչև հուլիսի կեսերը, չի բացառվում՝ վերջը, խորհրդարանում պետք է լինեն, քանի որ արտահերթ նիստեր պետք է հրավիրվեն՝ կիսատ մնացած նախագծերն անցկացնելու համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան