Մոլդովան հայտարարել՝ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակը չի ենթադրում միանալ պատժամիջոցներին
Ստանալով Եվրամիության թեկնածուի կարգավիճակ՝ Քիշնևը չպետք է ինքնաբերաբար միանա հակառուսական պատժամիջոցներին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտարարել է Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Նիկոլաե Պոպեսկուն։
«Դուք տեսել եք Եվրահանձնաժողովի առաջարկությունները՝ կապված մեր բարեփոխումների գործընթացի հետ, միանալը [պատժամիջոցներին] Եվրահանձնաժողովի ազդանշանների և պահանջների թվում չէ», - ասել է նա։
Միաժամանակ արտգործնախարարը նշել է, որ պատժամիջոցների թեման «անընդհատ քննարկվում է» Քիշնևի և Բրյուսելի կողմից։
Ավելի վաղ խորհրդարանի նախագահ, իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության առաջնորդ Իգոր Գրոսուն հայտարարել էր, որ Մոլդովան պատրաստ է միանալ Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներին՝ ի նշան ԵՄ-ի հետ համերաշխության։ Ներկայումս հանրապետությունը ֆինանսական և բանկային հատվածում հիմնականում պահպանում է պատժամիջոցները։ Ինչպես պարզաբանել է նախագահ Մայա Սանդուն, Մոլդովան չի կարող լիովին միանալ հակառուսական պատժամիջոցներին՝ թույլ ազգային տնտեսության պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Մոլդովայի խորհրդարանի նախագահ. Քիշնևը կաջակցի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին
- ԵԽ-ն Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ շնորհեց
- Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան ԵՄ-ի թեկնածուների կարգավիճակ կստանան մի շարք պայմաններով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան