Յուրի Երզնկյան-100. Միջոցառումներ Լոռիում՝ հուլիսի 1-3-ը
Տարին հոբելյանական է հայ կինոյի մեծ վարպետ Յուրի Երզնկյանի համար: Հայաստանի Ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ նրա հոբելյանը նշվել է ոչ միայն ծննդյան օրը, այլ նշանավորվելու է ամբողջ տարին անցկացվող միջոցառումներով, որոնցից մեկը կիրականացվի Երզնկյան ընտանիքի ծննդավայր Լոռիում՝ հուլիսի 1-3-ը:
Մուտքն ազատ է։
Յուրի Երզնկյանը ծնվել է 1922 թվականին հունվարի 26-ին Թիֆլիսում: 1934-42թթ եղել է Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) նկարիչը: 1940-41թթ փորձաշրջան է անցել Մոսկվայի Ե.Վախթանգովի դրամատիկական թատրոնում: 1941-43թթ եղել է Երևանի «Սատիրայի պատուհանի» ռեժիսորը: 1943թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես նկարիչ, ապա` ռեժիսոր: 1946-47թթ սովորել է Մոսկվայի ռեժիսորական դասընթացներում: 1949թ. ավարտել է Մոսկվայի կինոինստիտուտի բարձրագույն ռեժիսորական դասընթացը, 1952թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը:
Ռեժիսորական աշխատանքը սկսել է 1953թ-ից` նկարահանելով վավերագրական ֆիլմեր: Նրա նկարած հայտնի ֆիլմերից են` «Հասցեատիրոջ որոնումները» (1955թ., Ամասի Մարտիրոսյանի հետ), «Հովազաձորի գերիները» (1957թ.), «Առաջին սիրո երգը» (1958թ., Լաերտ Վաղարշյանի հետ), «Իմ ընկերոջ մասին» (1959թ.), «Դժվար անցում» (1964թ.), «Ապրում էր մարդը» (1968թ.), «Կամուրջներ մոռացության վրայով» (1969թ.) և այլն: Էկրանավորել է «Խաթաբալա» (1971թ.), «Հայկական որմնանկարներ» (ըստ Է.Հովհաննիսյանի բալետների, 1972թ.), «Այս կարմիր, կանաչ աշխարհը» (ըստ Ա.Բակունցի «Միրհավ»-ի, 1975թ.) և այլ ժապավեններ: Ղեկավարել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեժիսորական ֆալուլտետը (1982թ-ից` պրոֆեսոր): 1975թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է 1996 թվականին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան