Վրաստանում սողանքի գոտում մահացած են գտել օտարերկրյա զբոսաշրջիկին
Փրկարարները Վրաստանի հյուսիս-արևելքում սողանքային գոտում հայտնաբերել են օտարերկրյա զբոսաշրջիկի դի։ newsgeorgia.ge-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում են Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից։
Տղամադրը մոտոցիկլետով մնացել է սողանքի տակ Դուշեթիի մունիցիպալիտետի Մագարոսկարի գյուղում։ Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին՝ միջնադարյան Շատիլի ամրոց տանող ճանապարհին։
Գործակալության տվյալներով, ուժեղ հոսքը օտարերկրացուն քշել է Արագվի գետ։ 112 հաղորդագրությունը ստանալուց անմիջապես հետո աղետի գոտի են ուղարկվել փրկարարական խմբեր՝ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար։ Տղամարդու դին հայտնաբերվել է Արագվիի ափերն ու գետի մակերևույթը զննելու ժամանակ։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում