Արա, փոշին դու ես, թուրքն էլ. Վիճաբանություն՝ Փաշինյանի դեմ բողոքի քննությունից հետո
Վերաքննիչ դատարանում Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունից հետո նիստերի դահլիճում զոհված զինծառայողների հարազատները զայրացած խոսում էին։ Նրանցից մեկը ցանկացավ հարց տալ դատախազներից մեկին։
«Թուրք է, չես տեսնում»,- արձագանքեց մեկ այլ հարազատ։
Երբ դատախազներն արդեն հեռանում էին դահլիճից, այդ կողմից լսվեց․ «Արա, փոշին դու ես, թուրքն էլ ես դու»։
Այս խոսքերն էլ ավելի զայրացրեց զոհված զինծառայողների հարազատներին։
Կանանց մեկը զայրացած դիմեց կարգադրիչներին ու ոստիկաններին. «Երկիր ենք տալիս, հասկանում եք»։
Այնուհետև դատարանի բակում լարվեց իրավիճակը. իրար էին քաշքշում զոհված զինծառայողի հարազատը և դատական կարգադրիչը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի դեմ բողոքի քննությանը դատավորը սանկցիա կիրառեց փաստաբանի նկատմամբ
- Քննվում է Նիկոլ Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու պահանջով բողոքը
- Փաշինյանի կողմից առերևույթ պետական դավաճանություն կատարելու բողոքը կրկին կքննվի դռնբաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան