Կնասպանության հերթական դեպքը՝ Խարբերդում
Հունիսի լույս 22-ի գիշերը ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ Նոր Խարբերդում դանակահարություն է եղել, նաև ծեծել են մի կնոջ: Նույն ժամանակահատվածում ոստիկանության Մասիսի բաժնում տարբեր հիվանդանոցներից ահազանգեր ստացվեցին։ 23-ամյա երիտասարդի ու 47-ամյա կնոջ ախտորոշումը «պոլիտրավմա» էր, իսկ 26 և 46 տարեկան տղամարդկանց վնասվածքները կտրած-ծակած էին։
Ոստիկանությունից հայտնում են, որ Մասիսի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզեցին, որ տուժածներն ընտանիքի անդամներ են։ Հունիսի 21-ին, ժամը 23.50-ի սահմաններում, կենցաղային հարցի շուրջ հայրն ու որդիները վիճել էին, դանակահարել իրար, իսկ հայրը նաև ծեծի էր ենթարկել վիճաբանությանը միջամտած կնոջը, որը հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում:
46-ամյա տղամարդն ու ավագ որդին հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Մասիսի բաժին:
Հայտնաբերվեց նաև հանցագործության գործիք դանակը:
Դեպքից ժամեր անց Մասիսի բաժնում ստացվեց հիվանդանոցային հերթական ահազանգը։ Հայտնում էին, որ բուժօգնության տեղափոխված կինը մահացել է: 46-ամյա տղամարդը ձերբակալվել է: Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին