«Baykar Makina»-ը երեք անօդաչու թռչող սարք կնվիրաբերի Ուկրաինային
Թուրքական «Baykar Makina» ընկերությունը հայտարարել է Ուկրաինային երեք Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր անվճար մատակարարելու մտադրության մասին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երկուշաբթի երեկոյան ընկերությունը հայտնել է իր Twitter-ում։
«Baykar Makina» ընկերությունը երեք անօդաչու թռչող սարք անվճար կուղարկի ուկրաինական ճակատ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ լրատվամիջոցների՝ Ուկրաինայում արշավ է անցկացվել թուրքական Bayraktar TB2 3 անօդաչու թռչող սարքերի գնման համար միջոցներ հայթայթելու նպատակով։
Ինչպես հունիսի 21-ին հայտնել է The Wall Street Journal-ը, Թուրքիան 2019 թվականին Ուկրաինային վաճառել է Bayraktar TB2 անօդաչու սարքեր, որոնք օգնել են երկրին «նախնական փուլում հետ մղել ռուսական հարձակումը»։
Հարակից հրապարակումներ`
- Մեծ Բրիտանիան գումար կհատկացնի Ուկրաինայի երկաթուղային ենթակառուցվածքի վերանորոգման համար
- Գերմանիան Ուկրաինային կտրամադրի 1 միլիարդ եվրո դրամաշնորհ
- «Ինչպես կարող է ՌԴ ԱԳ նախարարը հանդիպել տասնամյակներ շարունակ Հայաստանի և Ռուսաստանի եղբայրությանը վնասած մարդկանց հետ»
- Լիտվան խոստացել է Ուկրաինային Բայրաքթար նվիրել, բայց գումար չունի
- Ռուսական հակաօդային պաշտպանությունը մեկ օրում երկու «Բայրաքթար» է խոցել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան