Տիգրան Աբրահամյան. Իշխանությունը պատերազմի շանտաժով հասարակությանը նախապատրաստվում է խոշոր զիջումների
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Ադրբեջանը հրաժարվում է շարժվել խաղաղության օրակարգով և Հայաստանի դեմ նոր պատերազմ սկսելու լեգիտիմ հիմք է ձևավորում։
Հանրության ուշադրությունը ցանկանում եմ հրավիրել 2 խնդրի շուրջ։
Առաջին, Փաշինյանը փաստացի ասում է, որ իր հռչակած քաղաքական օրակարգը՝ «խաղաղության դարաշրջանը» փլուզվել է և մեր քաղաքացիներին տված առանցքային խոստումը չի կարող կատարել։
Երկրորդ, Փաշինյանն ասում է, որ գլխավոր շտաբի պետի բացակայության, պաշտպանության ոչ կոմպետենտ նախարարի առկայության և անպատասխանատու գերագույն գլխավոր հրամանատարի պայմաններում մեզ նոր պատերազմ է սպասվում։
Ես, իհարկե, հակված եմ կարծելու, որ իշխանությունը պատերազմի շանտաժով հասարակությանը նախապատրաստվում է նոր՝ խոշոր զիջումների, բայց չեմ էլ բացառում, որ մի փուլում Հայաստանը կստանա և կորուստներ և նոր պատերազմ»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը շարունակում է խորացնել առանց այդ էլ տարածաշրջանում խախտված ռազմական հավասարակշռությունը․ Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Քաղբանտարկյալ մեր ընկերների պայքարը լիարժեք գիտակցված է
- Բոլորդ գնալու եք Դավիթ Տոնոյանի, Անդրանիկ Փիլոյանի և ԳՇ պետերի հետևից․ Տիգրան Աբրահամյանը՝ ԱԱԾ-ին
- Տիգրան Աբրահամյան. Ներքին ու արտաքին թուրքը խիստ մրցակցության մեջ են
- Տիգրան Աբրահամյան. Այսօր Փաշինյանը բացահայտ ասում է, գիտե՞ք, ես ձեզ խոստացել եմ խաղաղություն, բայց որևէ մեկը երաշխիք չունի, որ պատերազմ չի լինի
- Իշխանությունն արդեն արդարացումներ է փնտրում խաղաղության օրակարգի տապալման հարցով. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Ռուս-ադրբեջանական հարաբերությունների ցանկացած զարգացում իր ազդեցությունն է թողնելու մեր տարածաշրջանում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին