Բաքվում Լավրովի կողմից թաղված Մինսկի խումբը կենդանության նշաններ է ցույց տալիս
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը չի ընդունել հրավերը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն թվիթերի միկրոբլոգում։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն այսօր զրուցել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան։ Ցավալի է, որ ռուսաստանցի համանախագահը չի ընդունել հրավերը: Մենք անհամբեր սպասում ենք Մինսկի խմբի շարունակական աշխատանքին»,-նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Բաքվում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է գործունեությունը ամերիկացի ու ֆրանսիացի մասնակիցների նախաձեռնությամբ, կարգավորման գործընթացի հիմքը հանդիսանում են եռակողմ երեք հայտարարությունները։
The U.S. OSCE Minsk Group Co-Chair spoke with her counterparts today to discuss the future of Nagorno-Karabakh. It's unfortunate the Russian Co-Chair did not accept the invitation. We look forward to the Minsk Group’s continuing work.
— DoS Europe and Eurasia (@StateEUR) June 27, 2022
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան