Ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցում կա երկու կարծիք. Ալեն Սիմոնյան
Մոտ օրերին կքննարկեն ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Կքննարկենք խմբակցությունով, նաև վարչությունով՝ արդյո՞ք արժի, թե՞ չարժի, որովհետև օրենքը դրա հնարավորությունը տալիս է։ Կա երկու կարծիք։ Կա կարծիք, որ, այսպես թե այնպես, ընդդիմությունն ինքն իրեն արդեն մանդատներից զրկել է։ Անկեղծ ասած, ես չեմ պատկերացնում մեր գործընկերներն այդքան բարձր նշաձող դնելուց հետո և այդ նշաձողի տակ մնալուց հետո ո՞նց են վերադառնալու այս դահլիճ։ Այն, ինչ մահացած է, չես կարող զրկել մանդատից ու սպանել։
Ու կարծիք կա, որ պետք է մինչև վերջ մաշեցնել այն ամենն, ինչ իրենք արեցին», - նշեց Ա. Սիմոնյանը։
Նրա խոսքով, առնվազն տասը պատգամավոր կա, որոնց բացակայությունները թույլատրելիից բավականին շատ են. «Կային 11-ն պատգամավորներ, բայց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վայր է դրել մանդատը, մնացել են 10 պատգամավոր»։
Ալեն Սիմոնյանը նաև չբացառեց, որ ընդդիմադիր պատգամավորներին կզրկեն ԱԺ փոխնախագահի, հանձնաժողովների նախագահի պաշտոններից։
Նա ասաց, որ ընդդիմությունը զբաղված է պաշտոնակռվով ու դա արդեն անում է բացահայտ:
«Իրենք, ամեն ինչ թողած, հիմա մեկնաբանում և բացատրում են, թե ինչու իրենց չի կարելի մանդատից զրկել։ Առաջին օրվանից այս ամենը եղել է պաշտոնակռիվ. նույն Դաշանկցության, նույն Ռոբերտ Քոչարյանի աջակիցների համար սա մանդատակռիվ է, մանդատ ունենալու կռիվ է, որ ունենան անձեռնմխելիություն»,- նշեց Սիմոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Ես գնամ, պառլամենտում ի՞նչ անեմ
- Ի՞նչ է հետևելու Վանեցյանի հրաժարականին
- ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումի մասին
- Արթուր Վանեցյան. Դիմում եմ ներկայացրել պատգամավորական մանդատս վայր դնելու վերաբերյալ
- Իշխան Սաղաթելյանը՝ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու մասին. Կարո՞ղ են, թող անեն
- ՔՊ-ում քննարկում ենք ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցը․ Արթուր Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան