Ռուսաստանցիները հանգստի համար կարող են 12 երկիր մեկնել
Երկրների շրջանակը, որտեղ ռուսները կարող են հանգստանալ, կամաց-կամաց նեղանում է։
Որոշ երկրներ վիզաներ չեն տրամադրում ռուսաստանցիների, մյուսների հետ էլ օդային հաղորդակցությունն է խաթարված։
Սակայն ռուսները չեն պատրաստվում հանգստի չմեկնել։ Կան երկրներ, որոնք պատրաստ են ուրախությամբ ողջունել ու հյուրընկել ՌԴ քաղաքացիներին, հատկապես, երբ դրանց հետ կա օդային ուղիղ հաղորդակցություն, չկան կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները, կարելի է այնտեղ հասնել նաև ավտոմեքենայով։
«Աբխազիա, Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Վրաստան, Եգիպտոս, Ղազախստան, Ղրղզստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Թուրքիա, Ուզբեկստան, Հարավային Օսիա։ Ահա այն երկրները, որտեղ շատ հեշտ է մեկնել հանգստի»,- գրում է E1.ru-ն։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսները մինչև ամառվա վերջ ամրագրել են Սոչիի և Աբխազիայի հյուրանոցների գրեթե բոլոր համարները
- Հայաստանը՝ ռուսների ընտրած ուղղությունների թոփ եռյակում
- Ինչո՞ւ ռուսները շտապեցին Հայաստան. «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի ռեպորտաժը
- Հայաստանն այն ուղղություններից է, ուր ռուսները գնալու են լոքդաունի ընթացքում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան