Արծրուն Պեպանյան. Հիմա գոնե հույս կա ինչ–որ բան փրկել
Հրապարակախոս, մտավորական Արծրուն Պեպանյանը գրում է.
«Հայաստանի բնակչությունից ջոկջկելով ազգ ստանալու այլ տարբերակ չկա, միակ ուղին սա է: Մյուս տարբերակները ես փորձել եմ՝ զրո ընկալում: Այ, օրինակ, այն ինչ հիմա մտածում եք ժողովրդի մասին, եթե ես ձեզ ասեի 25 տարի առաջ, ապա չէիք ընդունի: Մինչդեռ ես ասում էի և ահազանգում, որ հարկավոր է Հայրենիքը փրկել հայ ժողովրդից, իսկ դուք չէիք ընդունում:
15 տարի առաջ էլ չէիք ընդունում ժողովրդի հոգեմտավոր խեղումը շտկելու իմ առաջարկը: Հիմա վստահ եմ, կընդունեք:
Եթե չլիներ դաժան տառապանքների այս փուլը,ապա չէր լինի արդեն նշմարվող իմաստնացումը: Հիմա հարկ է իմաստնացողներից Ազգային համակարգ ստեղծել: Սա է ելքը:
Ասել եմ ու կրկնում եմ՝ այն մենթալիտետը, որն ունի մեր ժողովուրդը, դրա հիման վրա պետություն կառուցելը բացառվում է, մեր ժողովուրդը ի վերջո մսխելու էր մեր պետությունը հիմնովին: Հիմա գոնե հույս կա ինչ–որ բան փրկել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան