Արսեն Բաբայան.Վստահ եմ, որ նույնիսկ Ալենն է այս ստից հիմա աչքերը չռել
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իհարկե չեմ հետևում գերագույն ստախոսի սուսուլիսին: Անկեղծ ասած խորապես թքած ունեմ իր արտահայտած մտքերի վրա: Բայց քիչ առաջ ինձ մի կտոր ուղարկեցին, որտեղ գերագույն ստախոսի լկտիությունն այն աստիճանի է հասել, որ ստերը հնարում ու հրապարակում է հանրահայտ ու բացահայտ փաստերը նենգափոխելով: Նույնիսկ այնքան էժան ստեր է սկսել խոսել, որ վաղը հենց ինքը լսի այդ հիմարությունը՝ հաստատ կծիծաղի: Այո, նույնիսկ այդ ստի վրա ինքը կծիծաղի:
Այսպես, գերագույն ստախոսն ասում է, թե իբր ընդդիմության առաջնորդներից մեկը (Վանեցյանին նկատի ունի) մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի Ազգային ժողովում նստի Նիկոլի տեղը: Վստահ եմ, որ նույնիսկ Ալենն է այս ստից հիմա աչքերը չռել ու նայում շուրջբոլորը:
Ուրեմն խորհրդարանի այն աթոռը, որը Նիկոլը հաստատ հոր տնից չի բերել, նախատեսված է հենց ամենափոքր խմբակցության ղեկավարի համար: Այդպես է եղել ու շարունակում մնալ ԱԺ այս դահլիճը կառուցելուց հետո: Այդ աթոռին Նիկոլից հետո նստել է իրեն փոխարինողը, Էդմոն Մարուքյանը, ով դարձավ ամենափոքր խմբակցության ղեկավարը: Ավելին, նույնիսկ աշխատասենյակն է միշտ նույնը եղել: Նիկոլից հետո Էդմոնը, հետո հաջորդ ԱԺ ամենափոքր խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Ի դեպ, ես հենց Նիկոլ-Էդմոն փոփոխության ժամանակ աշխատում էի ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ և հենց այդ ժամանակ նույնիսկ քննարկման առարկա չդարձավ այդ հարցը, քանի որ ԱԺ-ում տառացիորեն բոլորը (ԱԺ նախագահից մինչև հավաքարար) գիտեն, որ այդ աշխատասենյակը փոքր խմբակցության ղեկավարինն է, ինչպես և դահլիճում՝ աթոռը: Ի դեպ, երբ դեռ Վանեցյանը նոր էր ընտրվել պատգամավոր և դեռ չէր ավարտվել նախորդի լիազորությունները, աշխատակազմի ծանոթներիցս մեկն ասեց՝ ամենավատն այն է, որ Վանեցյանը ստիպված պիտի աշխատի այն աշխատասենյակում, որտեղ Նիկոլն է աշխատել, ստիպված պիտի դահլիճում նստի այն աթոռին, որին Նիկոլն է նստել:
Իսկ, եթե նիկոլյան տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա պիտի պնդենք, որ նա մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի խորհրդարանի դահլիճում նստի հենց Սերժ Սարգսյանի աթոռին...»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան