Գյումրիում ՌԴ հյուպատոսության դիմաց գերիների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում
Ֆեյսբուքի օգտատեր Կարապետ Պողոսյանը հայտնում է, որ Բաքվում պահվող գերիների ծնողները բողոքի ակցիա են անցկացնում ՌԴ Գյումրու հյուպատոսարանի առաջ:
«Բնականաբար, առիթը կապիտուլյանտի հայտարարություններն են:
Բոլորը՝ գերիների ծնողները, աշխարհի տիրակալները, առաջադեմ և դավաճան հայերը, բոլորը գիտեն, որ սա սրիկա է, ծանոթ են նրա ստախոս ու մանիպուլատիվ տեսակին, բայց միևնույն է, սա կարողանում է բոլորին իր օրակարգը թելադրել» գրում է օգտատերը»:
Ավելի ուշ Պողոսյանը նոր գրառում է հրապարակել, որում ասում է. «Գերիների ծնողների ակցիան Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի առջև նախապես պլանավորված էր, կազմակերպիչներն էլ էլի նույն են՝ ՔՊ ակտիվ, Նազոյի հարազատներ...»:
Նշենք, որ հունիսի 28-ին Գյումրում Ռուսասատնի Դաշնության հյուպատոսության դիմաց Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում գերեվարված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացրել: Նրանք՝ «Ազատություն Արցախյան պատերազմի բոլոր գերիներին և ռազմագերիներին» և «Կատարեք եռակողմ պայմանագրերի բոլոր պայմանները» գրությամբ պաստառներով պահանջել են վերադարձել գերեվարվածներին:
Նրանք նշեց, որ ակցիաները շարունակական են լինելու:
Հարակից հրապարակումներ`
- Տաթև Սողոյանին և նրա եղբորն ոտիկաններն առևանգել են, որովհետև նրանք բարձրաձայնել են իրենց գերեվարված քեռու և մյուս գերիների խնդիրը
- Միրզոյան. Հույս ունենք, որ գերիների վերադարձի ուղղությամբ Ռուսաստանն էլ ավելի մեծ ջանքեր կգործադրի
- Գերիների ծնողներից որոշները դարդից մահացան, երեխաների հերթը պրծել է, ծնողներն են զոհվում. Լիդա Առուշանյան