Իրանում 2500 տարվա հնությամբ ամբարտակի ջրանցք է հայտնաբերվել
Իրանում 2500 տարվա հնության հսկայական ամբար են հայտնաբերել, որը տեղացիներն օգտագործել են երաշտի դեմ պայքարի նպատակով, գրում է ParsToday-ը։
«Բազմաթիվ օրինակներ կան այն մասին, թե ինչ հզոր տեխնոլոգիաների են տիրապետել մեր նախնիները, հայտնում է գանձերի որոնման մասին պատմող klady.info կայք եւ հավելում, որ հնագետներն Իրանում 2500 տարվա հնության հսկայական ամբար են հայտնաբերել, որը տեղացիներն օգտագործել են երաշտի դեմ պայքարի նպատակով:
Հարկ է նշել, որ Դիդեգան կոչվող ամբարտակի գոյության մասին հնագետները բավական երկար ժամանակ է ինչ գիտեն, սակայն դեռեւս չէր հաջողվում գտնել կառույցի իսկությունը փաստող ապացույցները։
Համիդռեզա Քարամիի գլխավորած խումբը կարողացել է գտնել ամբարտակին հարող կենտրոնական ջրանցքներից մեկը, ինչը փաստում է, որ ամբարտակով զգալի ծավալի ջուր է մատակարարվել նահանգի մեծ քաղաքներին`օգնելով զերծ մնալ երաշտից եւ մեծացնել գյուղատնտեսական կարողությունները:
Հայտնի է, որ ամբարտակը կառուցվել է Աքքեմենյան դինաստիայի օրոք եւ ամենակարեւորն այն է, որ Դիդեգանի կառուցման որոշ տեխնոլոգիաներ կիրառվում են առ այսօր`25 դար անց: Ուստի Դիդեգանը իրավամբ կարելի է համարել Իրանի պատմության ամենակարեւոր շինություններից մեկը»,- նշված է նյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան