Հրաչ Բերբերյան. Կառավարությանը հարցրեք, ինչո՞ւ է կարտոֆիլը թանկ
«Հիմա ասում են, ինչո՞ւ է ծիրանը թանկ, կարտոֆիլը թանկ։ Կառավարությանը հարցրեք։ Ինչո՞վ է զբաղված մրցակցության պաշտպանության հանձնաժողովը»,-«Հայելի» ակումբում հայտարարեց «Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը։
Նրա խոսքով, պատճառը պտուղ-բանջարեղենի բարձր ինքնարժեքն է, ինչն էլ թանկ դիզվառելիքի, պարարտանյութի, թունաքիմիկատի հետևանք է, բացի այդ ծիրանը քիչ է։ Սա էլ մեղվաբուծության ոլորտում գրանցված անկման հետևանք է, քանի որ փոշոտումը վատ է կատարվել։
«Մեղուների թիվը Հայաստանում նվազել է։ Ի միջի այլոց, ողջ աշխարհում է այդպես, եվրոպական երկրներում։ Հարկավոր է մեղվաբուծությանը լուրջ ուշադրություն դարձնել։ Սակայն ուզում եմ հիշեցնել, որ գյուղատնտեսությունը չի սահմանափակվում ծիրանով, մենք ունենք բանջարաբուծություն, որը դոփում է տեղում, պատճառը մորմազգիների ցեցն է, կառավարությունը ծախսում է գումարներ, սակայն ոչ մի արդյունքի չի հասնում։ Անասնապահության վիճակը ողորմելի է, վերջին չորս տարում անասնագլխաքանակի 30-40 տոկոսը կորցրել ենք, անկում ունենք, տեսեք մսի գինը ինչքան է բարձրացել, երեկ լավ միսն արդեն 8 հազար դրամ է, ես եմ գնել, երբ անցած տարի նույն միսը չորս հազար դրամ էր։ Սա ոչ թե կառավարության սխալ քաղաքականության արդյունք է, այլ հետևանք, որ կառավարությունն այս ոլորտում ընդհանրապես քաղաքականություն չունի»,-ասաց նա։
ՀԿ նախագահի խոսքով, պետությունը լուրջ վերահոկողություն չի իրականացնում գնագոյացման, ներկրման ու այլ ոլորտներում։
«Էլ չեմ խոսում դրամի արժևորման մասին, դա ի վերջո խփելու է մեր տնտեսությանը։ Ես կարող եմ ասել, կառավարության անդամներն աշխատավարձ են ստանում, բայց ոչինչ չեն անում։ Ինչի՞ է բերելու դրամի արժևորումը, աշխատատեղերի կրճատման, արտահանմա դանադաղեցման»,-ասաց նա։
Բերբերյանի կանխատեսումներով, առաջիկայում դեղձի առատ բերք կլինի, 500 հա-ով ավելացել է կարտոֆիլի ցանքատարածությունները, կխթանեն արտահանումը։
«Գյուղացուն կոչ եմ անում ձեռքրը ծալած չնստել, ոռոգման ջրի խնդիր չունենք, կարծում եմ՝ չենք էլ ունենա։ Այս տարվա տեղումները շատ առատ էին»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Գյուղացիական տնտեսությունները ի զորու չեն լինելու ինքնուրույն ու միայնակ հաղթահարել այս ճգնաժամը․ տնտեսագետ
- Վահան Քերոբյանի խելքը հասնո՞ւմ է, թե ինչ բան է կարտոֆիլատնկիչ, կարտոֆիլաքանդիչ․ Սեդրակյան
- Վրաստանից կարտոֆիլի արտահանմամբ Հայաստանը հինգերորդն է
- Հայաստանում կարտոֆիլի գինը էլ երբեք չի լինի 100 դրամ. Հրաչյա Բերբերյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան