«Հրապարակ». Իշխանությունները մտադրություն ունեն մինչև տարեվերջ Երևանի արտահերթ ընտրություններ անցկացնել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանական կուլիսներում քննարկում են մինչև տարեվերջ Երևանի արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը։ Օրերս գրել էինք, որ շրջանառության մեջ են դրել օրենսդրական նոր նախագիծ, որը հնարավորություն կտա ավագանուն ինքնալուծարվելու որոշում կայացնել։
Այս շտապողականությունը մի քանի բացատրություն ունի. ժամանակն իրենց օգտին չի խոսում, չեն ուզում հերթական ընտրություններին գնալ, որ ընդդիմությունը պատրաստվելու ժամանակ չունենա:
Բացի այդ` արտաքին գործընթացները, օրինակ խաղաղության պայմանագրի ստորագրումը, չեն կարող շատ ձգել, իսկ ցանկացած փաստաթղթի ստորագրում կնվազեցնի իշխանության վարկանիշը։ Թեև իշխանությունը հույս ունի, որ Տիգրան Ավինյանը ՔՊ-ի հետ ամենաքիչ ասոցացվող թեկնածուներից է, և նրա կողմից Երևանի ավագանու ցուցակը գլխավորելը կնվազեցնի պարտության հավանականությունը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան