«Կներե՛ս, սիրելի՛ 137.1, կներես…»
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«Որքա՜ն եմ կարոտելու այս խտրական, խիստ քաղաքական գրությունները, որոնց հիման վրա «բուսնում էին» ծանր վիրավորանքի հոդվածով հարյուր-հարյուրավոր քրգործեր…
Այսօր 137.1 հոդվածով վերջին հիանալի վստահորդիս գործով հայտարարվել է նախաքննության ավարտ…
Գործի նյութերը կարդում եմ ծանր սրտով ու հոգեկան խիստ հուզմունքով… Ամբողջ ներաշխարհս տակնուվրա է եղել…
Կներե՛ս, սիրելի՛ 137.1, կներես…»։
Հիշեցնենք, որ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հայտնել էր, որ հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգիրքն այլևս պատասխանատվություն չի նախատեսում ծանր վիրավորանքի համար:
«Վարչապետի գլխավորությամբ կայացած միջգերատեսչական քննարկումների արդյունքներով նպատակահարմար չի համարվել ծանր վիրավորանքի ամրագրումը նոր Քրեական օրենսգրքում. այդ անընդունելի երևույթի համար կպահպանվի միայն քաղաքացիական պատասխանատվությունը` մինչև 3.000.000 դրամի չափով»,- գրել էր նա։