Ռուսաստանից Թուրքիա ածուխի մատակարարումները հունվար-ապրիլին նվազել են մինչև 2,5 մլն տոննա
Ռուսական ընկերությունները, որոնք ցանկանում են մինչև էմբարգոյի սահմանումը Եվրոպա տեղափոխել ածխի առավելագույն հնարավոր ծավալները, հունվար-ապրիլին կրճատել են Թուրքիա առաքումները՝ մինչև 2,5 մլն տոննա, մինչդեռ 2021 թվականի նույն ժամանակահատվածում մատակարարումները կազմել են 5,2 մլն: Այդ մասին հաղորդում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով Թուրքիայի վիճակագրության ինստիտուտի տվյալներին։
Ապրիլին Եվրամիությունը հայտարարեց ռուսական ածխի վրա էմբարգոյի մասին։ Պայմանագրերն ավարտելու համար գնորդներին ժամանակ է տրվել մինչև օգոստոս։ Իսկ մայիսից Սև ծովից առաքվող ծավալներն արդեն վերաուղղվել էին Ասիայի և Արևելքի շուկաներ՝ Չինաստան, Հնդկաստան, Թուրքիա և այլ երկրներ։
Ըստ թերթի՝ դրան զուգահեռ, ռուսական ընկերություններին հաջողվել է այս չորս ամիսների ընթացքում ածխի գների աճի շնորհիվ ավելացնել Թուրքիա վաճառքից ստացված եկամուտը՝ մինչև 440,4 միլիոն դոլար՝ մեկ տարի առաջվա 374,6 միլիոնի դիմաց։
«Թուրքիան ռուսական ածուխի հիմնական սպառողն է։ 2021 թվականի արդյունքներով այդ վառելիքից 14 միլիոն տոննա Ռուսաստանից այդ երկիր է եկել»,- ասվում է Վառելիքաէներգետիկ համալիրի կենտրոնական դիսպետչերական գրասենյակի տվյալներում։ Այն հիմնականում ջերմային ածուխ է եղել, որն օգտագործվում էր ՋԷԿ-երում (13,3 մլն տոննա)։
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիան որոշել է ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
- Մոլդովայի խորհրդարանի նախագահ. Քիշնևը կաջակցի Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին
- Բայդենը խոստովանել է, որ հակառուսական պատժամիջոցները հարվածել են ԱՄՆ-ին
- ՌԴ-ի դեմ սահմանվել է 10 հազարից ավել պատժամիջոց. Զախարովա
- ՌԴ-ի դեմ պատժամիջոցները՝ կանխիկ դոլարին ՀՀ քաղաքացիների հասանելիության սահմանափակման պատճառ
- Ռուսական ընկերությունները վրացական կազմակերպություններին օգտագործում են արևմտյան պատժամիջոցները շրջանցելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին