Ռուսաստանը «չի կարող և չպետք է հաղթի» Ուկրաինայում. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանը «չի կարող և չպետք է հաղթի» Ուկրաինայի հակամարտությունում, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի, և, հետևաբար, մեր աջակցությունն Ուկրաինային և Ռուսաստանի դեմ մեր պատժամիջոցները կշարունակվեն այնքան ժամանակ, որքան դա կպահանջվի և անհրաժեշտ ինտենսիվությամբ հաջորդ շաբաթների և ամիսների ընթացքում»,- G7-ի գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում հայտարարել Է Մակրոնը:
G7-ի գագաթնաժողովը Գերմանիայի նախագահությամբ տեղի է ունենում Բավարիայի Էլմաու ամրոցում։ Այն մեկնարկել է կիրակի և ավարտվելու է այսօր։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան