Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 25 քաղաքացու, այդ թվում՝ Բայդենի ընտանիքի անդամների նկատմամբ
ՌԴ արտաքին գործերի նախարարությունն ընդլայնել է ամերիկյան անցանկալի անձանց ցանկը ևս 25-ով։ Ցուցակում ընդգչկվել են նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Ի պատասխան ռուս քաղաքական և հասարակական գործիչների նկատմամբ ԱՄՆ օրեցօր ընդլայնվող պատժամիջոցներին, ամերիկացի 25 քաղաքացիներ ընդգրկվում են ստոպ-ցանկում, որոնք պատասխանատու են սենատորների ռուսատյաց ուղղության ձևավորման համար, «Մաքֆոլ-Երմակ» խումբը, որը մշակում է առաջարկություններ հակառուսական սահմանափակումների վերաբերյալ, ինչպես նաև նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները»,- ասված է հայտարարությունում։
Մասնավորապեսմ, պատժամիջոցների տակ են հայտնվել ԱՄՆ նախագահի կինը՝ Ջիլ Բայդենն ու նրանց դուստրը՝ Էշլի Բայդենը։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ի դեմ սահմանվել է 10 հազարից ավել պատժամիջոց. Զախարովա
- ՌԴ-ն պատժամիջոցներ կկիրառի Ուկրաինայի, Վրաստանի և Եվրոպական 5 երկրների նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան