Արցախի համար մշակված և ներդրված է զինվորական ծառայության գրավչության համար լուրջ փաթեթ. Սահակ Սահակյան
«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից որոշում է կյացվել, որ Արցախում ծառայությունն իրականացվում է այս պահին միայն պայմանագրային զինծառայողներով»,- ՀՀ ԶՈւ Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանը:
Նրա խոսքով՝ Արցախում վերջին ժամկետային զորակոչը 2020 թվականի ամռանն է եղել և հուլիսի 1-ից օգոստոսի 1-ը նրանք կզորացրվեն և այնտեղ այլևս չեն լինի ժամկետային զինծառայողներ:
Սահակ Սահակյանը հայտնեց, որ Արցախի համար մշակված և ներդրված է ծառայության գրավչության համար լուրջ փաթեթ և ըստ դրա՝ Արցախի ռեսուրսից համալրվում է Պաշտպանության բանակի ողջ թափուր հաստիքները:
Բարձրաստիճան զինվորականը տեղեկացրեց, որ Արցախի ՊԲ-ն հանրապետության պաշտպանությունն իրականացնում է պայմանագրային զինծառայողների ուժերով, որը բավարարում է անվտանգությունն լիարժեք ապահովելու համար:
«ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողներն աստիճանաբար կազատվեն մարտական հերթափոխերում ընդգրկվելուց։ Պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ նպատակներից մեկը դա է, որ ժամկետային զինծառայողներին որքան հնարավոր է առաջնագծից հանենք»,-անդրադառնալով ՀՀ-ում անցկացվող զորակոչին՝ հայտարարեց ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալը՝ շեշտելով, որ ժամկետային զինծառայողները զբաղվելու են միայն մարտական պատրաստությամբ և անհրաժեշտության դեպքում կկիրառվեն ըստ նշանակության:
Նրա խոսքով՝ Հայաստանի 3-րդ բանակային կորպուսն այդ փորձն արդեն 90 %-ով կիրառում է և հետագայում նախատեսվում է այդ մեխանիզմը տարածել ՀՀ բոլոր զորամիավորումներում, ինչի հնարավորությունը կախված է պայմանագրային զինծառայողների քանակից։
«2022թ ամառային զորակոչից սկսված՝ ՀՀ ԶՈւ-ում նոր կարգ է սահմանվել, ըստ որի բոլոր նորակոչիկները ծառայության են անցնելու հրաձգային-ուսումնական գումարտակներում, որտեղ մնալու են շուրջ 5 ամիս` մինչև ուսումնական փուլի ավարտը։ Դրանից հետո կտեղափոխվեն վիճակահանությամբ իրենց մշտական տեղակայման զորամասեր»,-տեղեկացրեց Սահակյանը և հավելեց. «ՊՆ այս հրամանի միակ նպատակն է եղել, որ զինվորները լրիվ պատրաստություն չանցած չընդգրկվեն մարտական հերթապահության մեջ։ Այդ զինվորները մարտական հերթապահության մեջ կարող են ընդգրկվել զորակոչից միայն 5-6 ամիս հետո, երբ պատրաստության ամբողջ ծրագիրն անցած կլինեն»։
Հարակից հրապարակումներ`
- Ամիսներ շարունակ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ չունեցող ՊՆ-ն երաժիշտ և պարող զորակոչիկների լսումներ ու դիտումներ է հրավիրում. Արեգնազ Մանուկյան
- Գործադիրն այսօրվա նիստում կհայտարարի 2022 թվականի ամառային զորակոչի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան